Պարտատոմսեր
Տեղեկացնում ենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 1-ին «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում: Առաջին տրանշով «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում՝ ստանդարտ փակ (եվրոպական) մեկանգամյա աճուրդի անցկացման միջոցով կտեղաբաշխվի 1,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 6.5 % տարեկան արժեկտրոնային եկատաբերությամբ, 3 տարի շրջանառության ժամկետով, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով 10,000 հատ անվանական արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսեր:Տեղաբաշխման ժամանակ պարտատոմսերի ուղղորդիչ նվազագույն գինը սահմանվում է 100 ԱՄՆ դոլար, որից ցածր գնով պարտատոմսերի տեղաբաշխման ընթացքում ներկայացվող հայտերը չեն բավարարվելու:
Երկրորդ տրանշով«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում՝ ստանդարտ փակ մեկանգամյա աճուրդի անցկացման միջոցով կտեղաբաշխվի 500,000,000ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 10.5% տարեկան արժեկտրոնային եկատաբերությամբ, 2 տարի շրջանառության ժամկետով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 50,000 հատ անվանական արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսեր: Տեղաբաշխման ժամանակ պարտատոմսերի ուղղորդիչ նվազագույն գինը սահմանվում է 10,000 ՀՀ դրամ, որից ցածր գնով պարտատոմսերի տեղաբաշխման ընթացքում ներկայացվող հայտերը չեն բավարարվելու:
Որպես տեղաբաշխող հանդես է գալիս «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ն, իսկ թողարկվող պարտատոմսերի ցուցակումից հետո վերջինս իրականացնելու է նաև շուկա ստեղծողի (market maker) գործառույթներ: