Ապահովագրություն






Կազմակերպությունում հիփոթեքային վարկավորման, ինչպես նաև ավտոմեքենաների ձեռք բերման կամ գրավադրման դեպքում պարտադիր պայման է հանդիսանում դժբախտ պատահարներից ապահովագրությունն ու գույքի` հրդեհից և այլ վտանգներից,  ապահովագրությունը: Ձեր ժամանակը խնայելու նպատակով Կազմակերպությունն` որպես ապահովագրական գործակալ, իրականացնում է ապահովագրական համապատասխան պայմանագրերի կնքում հենց կազմակերպության գրասենյակում:

Դժբախտ պատահարների ապահովագրության նպատակը վարկառուի աշխատունակության ժամանակավոր կամ ամբողջական կորստի դեպքում ապահովագրական ընկերության կողմից նրա պարտավորության փոխհատուցումն է ապահովագրական գումարի չափով:

Գույքի ապահովագրության նպատակը վարկի ապահովածություն համարվող գույքի հետ որևէ պատահար /պայթյուն, փլուզում, վնասում/ տեղի ունենալու դեպքում ապահովագրական ընկերության կողմից փոխհատուցումն է վարկային մնացորդային պարտավորության չափով:

Ապահովագրական պարգևավճարների
 /այն գումարը, որը վճարվում է ապահովագրական պոլիս ստանալու համար/ չափերը հաշվարկվում են ելնելով հետևյալ մեծություններից և սակագներից`

1. դժբախտ պատահարներից ապահովագրություն`
- նվազագույնը վարկի գումարի չափով` տարեկան 0.15-0.22% դրույքաչափով,

2. գույքի ապահովագրություն`
- գույքի գնահատված արժեքի չափով` տարեկան 0.15-0.22% դրույքաչափով,

Ապահովագրական պոլիսները տրվում են մեկ տարի ժամկետով: Վարկառուն պետք է ամեն տարի վերակնքի ապահովագրական ընկերության հետ պայմանագիրը` մինչև վարկի ամբողջությամբ մարումը: Ապահովագրական պայմանագրերում շահառուն հանդիսանում է Կազմակերպությունը:
Ապահովագրությունն իրականացվում է Կազմակերպության հետ համագործակցող ապահովագրական ընկերություններից մեկում:

Ի դեպ`
Կազմակերպությունը, համագործակցելով «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի, «ԱՐՄԵՆԻԱԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ, «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ, «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ ընկերությունների հետ,  իրականացնում է  նաև ԱՊՊԱ(Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիրապահովագրությունպայմանագրերի ձևակերպում:

Կազմակերպության  առավելությունները.

  • պայմանագրի ձեռք բերման առավել հասարակ բանաձև,
  • անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին,
  • արագ և որակյալ սպասարկում,
  • մասնագիտական մոտեցում: