Ընդհանուր տեղեկություններ






Կազմակերպության հիմնական նպատակը ՀՀ ֆինանսական շուկայում վարկային գործառնությունների իրականացման լայն հնարավորություններով ներկայանալն է և ՀՀ ֆինանսական շուկայում առաջատար դիրքերում հայտնվելը:

Կազմակերպությունը տրամադրում է՝

  • Հիփոթեքային վարկեր
  • Ձեռնարկատիրական վարկեր
  • Սպառողական վարկեր
  • Գյուղատնտեսական վարկեր

Վարկերը տրամադրվում են ՀՀ քաղաքացիներին՝ ֆիզիկական անձանց (այդ թվում` տնտեսվարող սուբյեկտներին), իրավաբանական անձանց (այդ թվում` ֆինանսական կազմակերպու­թյուն­ներին),

Վարկերի տրամադրման են ՀՀ դրամով և արտարժույթով, կանխիկ կամ անկանխիկ եղանակով:


Հաճախորդների վարկային հայտի բավարարման և մերժման գործոնները
Վարկային հայտի հաստատման պայմանները՝

  • Անհրաժեշտ ամբողջական փաստաթղթերի առկայություն
  • Դրական վարկային պատմություն
  • Վարկունակության վերլուծության դրական արդյունքներ
  • Ընդունելի և բավարար արժեքով գրավի առկայություն

Վարկային հայտի մերժման հիմքերը՝

  • Անհրաժեշտ փաստաթղթերի ոչ ամբողջական ներկայացում
  • Հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տեղեկությունների տրամադրում
  • Բացասական վարկային պատմություն
  • Վարկունակության վերլուծության բացասական արդյունքներ
  • Ոչ ընդունելի և/կամ ոչ բավարար արժեքով գրավ

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա և կիրառվում են վարկի գումարի նվազող մնացորդի նկատմամբ (այսինքն յուրաքանչյուր օրվա տոկոսագումարը հաշվարկվում է տվյալ օրվա դրությամբ վարկի մայր գումարի մնացորդի նկատմամբ): Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և լրացուցիչ այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ էջում:

Ստորև Ձեզ ենք ներկայացնում տոկոսագումարների հաշվարկման ներկայացուցչական օրինակ՝ պայմանական տվյալներով.

Վարկի գումարը՝ 1 000 000 ՀՀ դրամ
Տարեկան անվանական տոկոսագումարը՝ 24% տարեկան
Տրամադրման ժամկետը՝ 12 ամիս
Ամսական հավասարաչափ վճարման հաշվարկված մեծությունը՝ 94559.6 ՀՀ դրամ
Մարման ժամանակացույցը կունենա հետևյալ բաշխվածությունը.

 

Հերթական վճարում

Վարկի գումարի

մնացորդ

Մայր գումարի

մարում

Տոկոսագումարի

վճարում

Վարկի գումարի

մանցորդ

1

1000000

74559.6

20000

925440.4

2

925440.4

76050.8

18508.8

849389.6

3

849389.6

77571.8

16987.8

771817.8

4

771817.8

79123.2

15436.4

692694.6

5

692694.6

80705.7

13853.9

611988.9

6

611988.9

82319.8

12239.8

529669.0

7

529669.0

83966.2

10593.4

445702.8

8

445702.8

85645.5

8914.1

360057.3

9

360057.3

87358.5

7201.1

272698.8

10

272698.8

89105.6

5454.0

183593.2

11

183593.2

90887.7

3671.9

92705.5

12

92705.5

92705.5

1854.1

0

Ընդամենը

-

1000000

134715.2

-

 

Հաճախորդի կողմից պարտավորությունները չկատարելու, ժամանակին չկատարելու կամ թերի կատարելու դեպքում հաճախորդի նկատմամբ կիրառվում են պայմանագրից բխող պատասխանատվության միջոցներ: Մասնավորապես հաշվարկվում են տույժեր և տուգանքներ հետևյալ չափերով`

 

  • մարումների ժամակացույցով նախատեսված ժամկետներում վարկի չմարման դեպքում վարկի ժամկետանց գումարի նկատմամբ մինչև փաստացի մարումը հաշվարկվում են տոկոսներ ՀՀ ԿԲ կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկի չափով պայմանագիրը կնքելու օրվա դրությամբ
  • մարումների ժամակացույցով նախատեսված ժամկետներում վարկի չմարման դեպքում գանձվում է տույժ` յուրաքանչյուր ուշացրած օրվա համար ժամկետանց վարկի գումարի 0.3% չափով
  • տոկոսների գծով ժամկետանց պարտք առաջանալու դեպքում գանձվում է տույժ` յուրաքանչյուր ուշացրած օրվա համար տոկոսագումարի 0.5% չափով

Կազմակերպության կողմից առաջարկվող բոլոր վարկատեսակների, բացառությամբ հիփոթեքային վարկերի, դեպքում վարկի գումարի վաղաժամկետ մարման համար որևէ տույժ և տուգանք չի գանձվում: Հիփոթեքային վարկերի պարագայում վարկի գումարի վաղաժամկետ մարման դեպքում գանձվում է վաղաժամկետ մարման տույժ վարկի գումարի 3%-ի չափով միայն վարկի պայմանագրի գործողության առաջին տարվա ընթացքում վարկի մայր գումարի 10%-ից ավելի գումար մարելու դեպքում:

Վարկային և երաշխիքային գործառնությունների սպասարկման համար կիրառվող միջնորդավճարներ գանձվում են ըստ Վարկային կազմակերպության կողմից սահմանված սակագների:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում Վարկային կազմակերպությունը գրավի առարկայի վրա տարածում է բռնագանձում` գրավի պայմանագրով սահմանված կարգով, որի արդյունքում Ձեր գույքը կարող է առգրավվել:
Վարկային պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վերջիններս ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում Վարկային կազմակերպությունը պարտավորությունների մարումն կարող է իրականացնել Ձեր այլ գույքի հաշվին:
Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում: