Կարիերա/Թափուր հաստիքներ
Առկա են հետևյալ թափուր հաստիքները
1. Առցանց վաճառքի պատասխանատու
Պարտականություններն են՝
1. Առցանց վարկավորման ուղղությամբ հաճախորդների և գործընկերների ներգրավում
2. Հաճախորդներին, գործընկերներին Ընկերության կողմից մատուցվող առցանց ծառայությունների և դրանց պայմանների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
3. Առցանց վարկավորման գործընթացում առաջացած տեխնիկական խնդիրների բացահայտում, լուծման համար անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկում, տեղեկատվության փոխանցում համապատասխան ստորաբաժանմանը, խնդիրների լուծում
4. Առցանց ծառայությունների վաճառքի առաջխաղացման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում, միջոցառումների իրականացում
5. Նոր վարկային գործիքների ներդրման և գործող վարկատեսակների կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում
6. Իրավաբանական անձ հաճախորդների գործունեությունից բխող ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքների բացահայտում
7. Իր աշխատանքային գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմում
8. Ընկերության ներքին իրավական ակտերից բխող այլ պարտականությունների կատարում
Կրթություն՝ բարձրագույն, ցանկալի է տեխնիկական
Աշխատանքային փորձ՝ 2 տարվա աշխատանքային փորձ՝ ՏՏ ընկերությունում կամ բանկային համակարգում կամ վաճառքով զբաղվող այլ ընկերություններում
Անհրաժեշտ հմտություններ՝
• MS Office ծրագրային փաթեթ
• հայերեն (գերազանց), ռուսերեն և անգլերեն (լավ)
• վաճառքի հմտություն, ակտիվություն
• արդյունավետ բանակցելու և համագործակցելու հմտություն
• արդյունքին և նպատակին ուղղվածություն
2.Վաճառքի բաժնի մասնագետ
Պարտականություններն են՝
1. Ընկերության ծառայությունների վաճառքի՝ վարկավորման նպատակով պոտենցիալ հաճախորդների բացահայտում, վարկատեսակների ներկայացում, հաճախորդների ներգրավում (բիզնես, հիփոթեքային և գյուղ․ վարկեր),
2. Հաճախորդների բացահայտման և ներգրավմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
3. Հաճախորդի և/կամ նրա տնտեսության ուսումնասիրություն, անհրաժեշտության դեպքում այցելություն, տեղեկատվության և փաստաթղթերի հավաքագրում,
4. Հաճախորդների ներգրավման նպատակով այցելության իրականացում գյուղական համայնքներ,
5. Ընկերության ծառայությունների վաճառքի ծավալի խթանում:
Կրթություն՝ բարձրագույն, խրախուսվում է վաճառքի և/կամ մարքեթինգի թեմաներով մասնագիտական վերապատրաստումները
Աշխատանքային փորձ՝ առանց փորձի
Անհրաժեշտ հմտություններ՝
• MS Office ծրագրային փաթեթ
• հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ)
• վաճառքի հմտություն, ակտիվություն
• արդյունավետ բանակցելու և համագործակցելու հմտություն
Դառնալով Global Credit-ի թիմակից՝ կունենաք հետևյալ արտոնությունները․
3. Հետբուհական կրթության ֆինանսավորում
4. Պարգևատրումներ
5. Նվերներ տոնական օրերի կապակցությամբ
6. Եռամսյակային պարգևավճարներ
7. Արտոնյալ պայմաններով հիփոթեքային և սպառողական վարկեր
8. Երկարամյա աշխատանքի խրախուսում
Աշխատանքի համար դիմել ցանկացող և համապատասխան որակավորում ունեցող թեկնածուներին խնդրում ենք ուղարկել կենսագրական տվյալները [email protected] հասցեով կամ լրացնել ստորև ներկայացված դիմում֊հայտը:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած թեկնածուները: