- 12ԱմիսԱռավելագույն ժամկետը
- 10000000ԴրամՎարկի առավելագույն չափը
- 45ՀաճախորդՍտացել է վարկ
Տան վերանորոգումը հաճախ պահանջում է զգալի ֆինանսական միջոցներ, իսկ անհրաժեշտ պարագաների ձեռքբերումը՝ արագ և հարմար պայմաններով ֆինանսավորում։ Հենց այս նպատակով «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» -ը ներկայացնում է իր նոր՝ Վերանորոգման վարկը, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին իրականացնել իրենց բնակարանի կամ տան վերանորոգումն ու կահավորումն արագ, մատչելի և շահավետ պայմաններով։
Նոր պրոդուկտի շրջանակում հաճախորդները կարող են «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ»-ի գործընկեր կազմակերպություններից ձեռք բերել վերանորոգման համար անհրաժեշտ նյութեր, կահույք, սանտեխնիկա, լուսավորության համակարգեր, կենցաղային և այլ պարագաներ՝ օգտվելով 15% փաստացի տարեկան տոկոսադրույքով վարկավորումից։ Վարկավորումն ամբողջությամբ առցանց է, հեշտ, առանց որևէ թղթաբանության ու տեևում է մինչև 5 րոպե: Կարող են օգտվել նաև այն դեպքում, երբ գույքը դեռևս հանձնված չէ շահագործման, կամ եթե արդեն ունեք վերանորոգման՝ գործող այլ վարկ:
Բացի ֆինանսավորման մատչելի պայմաններից, հաճախորդները կստանան նաև հատուկ զեղչեր գործընկեր խանութ-սրահներում, որոնք հասանելի կլինեն բացառապես այս պրոդուկտից օգտվողների համար։
| Հաճախորդ | ՀՀ քաղաքացի, ով ունի առնվազն 6 ամիս գործող հիփոթեք և չի ունեցել ժամկետանց պարտավորություն |
| Տարիք | 18-70 |
| Վարկի գումարի առավելագույն մեծությունը | 500,000-10,000,000 ՀՀ դրամ (բայց ոչ ավել դիտարկվող հիփոթեքի պայմանագրային գումարի 30%-ից) |
| Վարկի անվանական տոկոսադրույքը | 15% |
| Վարկի փաստացի տոկոսադրույքը | 16% |
| Վարկի տրամադրման ժամկետը | 12-120 ամիս (բայց ոչ ավել դիտարկվող հիփոթեքի ժամկետից) |
| Վարկի մարման եղանակը | ամենամսյա |
| Հայտի ուսումնասիրության վճար | չի կիրառվում |
| Վարկի տրամադրման վճար | չի կիրառվում |
| Վարկի ամսական սպասարկման վճար | չի կիրառվում |
| Տույժեր, տուգանքներ | ժամկետանց գումարի տույժ՝ օրական 0,13% |
| Վարկի վերաբերյալ որոշման կայացում | նույն պահին |
| Դրական որոշման գործոններ | Հայտի դիտարկման պահին ժամկետանց, կամ դասակարգված վարկի կամ երաշխավորության բացակայություն |
| Վարկի տրամադրում | նույն պահին |
- Դիմում
- Փաստաթղթերի հավաքագրում
- Գումարի ստացում
- 1Արագ
- 2Հարմար
- 3Պարզ




