Ի՞նչ է վարկային սքորը



Սքորը վարկային պատմության վերլուծությամբ հաշվարկված վարկարժանության համապարփակ գնահատականն է՝ արտահայտված հստակ սանդղակով



Ընկերությունում ձեռնարկատիրական, գյուղատնտեսական և հիփոթեքային վարկերի տրամադրման վերաբերյալ որոշումները իրականացվում է վարկային վերլուծության միջոցով՝ անհատական մոտեցմամբ, իսկ սպառողական վարկերի վերաբերյալ որոշումները՝ ավտոմատ եղանակով՝ մաթեմատիկական մոդելների՝ սքորի միջոցով: 

Վարկի տրամադրման որոշման կայացման վրա ազդող հիմնական գործոններից է վարկային պատմությունն ու վարկային գնահատականը՝ սքորըԱյս գնահատականները կարևոր են, քանի որ վարկ տրամադրելու որոշում կայացնելիս Կազմակերպությունն ուսումնասիրում է դիմումատուի վարկային պատմությունն ու ըստ դրա կատարում գնահատում՝ որքանով է վարկառուն պատասխանատու: 


Վարկային պատմությունն իրենից ներկայացնում է տվյալների ամբողջություն՝ Ձեր կողմից սպասարկած և սպասարկվող վարկերի վերաբերյալ: Վարկային պատմությունը կարող է ազդել վարկի տրամադրման որոշուման կայացման վրա և ներառում է առավելագույնը 5 տարվա վաղեմությամբ տեղեկատվություն։

Սքորը վարկային պատմության վերլուծությամբ հաշվարկված վարկարժանության համապարփակ գնահատականն է՝ արտահայտված հստակ սանդղակով: Այն կախված է մի շարք գործոններից (բայց չսահմանափակելով)` ստացված վարկերի քանակից ու գումարից, վճարումների պատմությունից, ներկայացված նոր վարկային դիմումների քանակից: 

Ներքին սքորը տարբեր վարկատեսակների համար պարբերաբար վերանայվում է պատմական տվյալների հիման վրա՝ նպատակ ունենալով ներկայացնելու արդիական և ճշգրիտ տեղեկատվություն:


Ներքին աքորը կախված է․

  • Վարկային բեռից՝ գործող վարկերի քանակից, գումարային ծավալից,
  • վարկային պատմությունից՝ մարված վարկերի քանակից, չափից, տեսակից, երբևէ ունեցած ժամկետանցումներից, վճարումների պատմությունից, վարկային պատմության տևողությունից (վճարումների ուշացումները կարող են նվազեցնել սքորը)
  • տարիքից՝ համապատասխան վարկատեսակի պայմաններին համաձայն (տարիքային շեմը՝ 18-70)
  • եկամուտներից՝ գրանցված կամ գնահատված ամսական եկամուտների չափից
  • Գրավով ապահովված վարկերի դեպքում՝ գրավի առարկայից և շուկայական արժեքից


Սքորը բարելավելու համար վարկառուն կարող է`

  • թեթևացնել վարկային բեռը՝ մարելով գործող վարկերն ամբողջությամբ կամ մասամբ
  • մարումները կատարել ժամանակին՝ բացառելով ուշացումներն ու ցուցաբերել ճշտապահություն  
  • նվազեցնել տրված երաշխավորությունների քանակը, ժամկետանց պարտավորությունների առկայությունը,
  • ապահովել երաշխավորությունների մասով ժամկետանց գումարների մարումը և խուսափել անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց, 
  • բացառել ընթացիկ վարկերի գծով պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները
  • խուսափել նոր վարկերի համար հաճախակի դիմելուց՝ դա նվազեցնում է վարկային սքորը


Ընկերությունը հաշվի է առնում նաև արտաքին FICO սքորը (մշակված Fair Isaac Corporation- ընկերության կողմից), նույնպես վարկային ռիսկի համապարփակ գնահատական է, որի բաղկացուցիչներն են․ 

  1. Վճարումների պատմություն (35%),
  2. Վարկային բեռի մեծություն (30%),
  3. Վարկային պատմության երկարություն (15%),
  4. Փոխառությունների տեսակներ (10%),
  5. Նոր վարկային դիմում (10%):


Վարկարժանության գնահատման համար Կազմակերպությունում գործածվում է նաև սեփական սքորինգային համակարգ, որը բաղկացած է հետևյալ տարրերից.





Վարկային պատմության վերաբերյալ առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ www.abcfinance.am, www.acra.am

 

Վարկային պատմության մեջ սխալների կամ թերությունների հայտնաբերման դեպքում պարզաբանման և ուղղման նպատակով հաճախորդը կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվությունը վարկային բյուրո փոխանցած ֆինանսական կազմակերպությանը:

Հաճախորդի մասին տեղեկատվությունը Կազմակերպությունն առավելագույնը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է վարկային բյուրո, իսկ վարկի գործողության ամբողջ ընթացքում պարբերաբար թարմացվում է վարկի վերաբերյալ ընթացիկ տեղեկատվությունը։ Բոլոր վարկատու ֆինանսական կազմակերպություններից ստացված տվյալների հիման վրա վարկային բյուրոյում ձևավորվում է հաճախորդի վարկային պատմությունը։

Հաճախորդը իրավունք ունի վարկային բյուրոից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել իր վարկային պատմությունը։ 

  «Ֆինանսական օգնական» համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` www.fininfo.am