Ընդհանուր տեղեկություններ
Ընկերությունը՝ հանդիսանալով ունիվերսալ վարկային կազմակեպություն, իրականացնում է «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով և Կանոնադրությամբ սահմանված ֆինանսական գործառնությունները՝ ՀՀ կետրոնական բանկի թիվ 35 լիցենզիային համապատասխան:
Ընկերության հիմնադիր կազմակերպություններից
- «Կրեդիտ Յունիոն» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ՝ իր գործունեությունը ծավալել է հիմնականում իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների ֆինանսավորման և սպառողական վարկավորման շուկայում,
- «Վաշինգթոն Քափիթալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ՝ մասնագիտացված է եղել բացառապես Հայաստանի Հանրապետության հիփոթեքային վարկավորման շուկայում,
- «Ջի Էֆ Սի Ջեներալ Ֆայնենշլ Ընդ Քրեդիթ Քոմփանի» ՈՒԿՎ ՍՊԸ՝ մասնագիտացված է եղել բացառապես Հայաստանի Հանրապետության Գյուղատնտեսական վարկավորման շուկայում:
Ընկերությունը «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով և Կանոնադրությամբ սահմանված ֆինանսական գործառնությունների շրջանակներում իրականացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկավորում, տրամադրում է օնլայն վարկեր օրվա ցանկացած ժամին ցանկացած վայրում:
Ընկերությունը անդամակցում է «Վարկային կազմակերպությունների միությանը»:
Ընկերությունը, հավատարիմ մնալով իր ռազմավարությանն ու իրականացվող քաղաքականությանը, անդամակցում և համագործակցում է ՀՀ գործող մի շարք հաստատությունների հետ: Մասնավորապես՝
Հիփոթեքային վարկավորման շուկայում Ընկերությունը համագործակցում է
- «Գերմանահայկական հիմնադրամ ծրագրի կառավարման գրասենյակի» Հայաստանյան ներկայացուցչության հետ,
- «Ազգային հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորող վարկային կազմակերպության հետ,
- «Բնակարան երիտասարդներին» վերաֆինասավորող վարկային կազմակերպության հետ:
Գյուղատնտեսական վարկավորման շուկայում Ընկերությունը համագործակցում է
- Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ (ԳԶՄՀ)
- «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ (ԱՖԾԿԿ), որը հանդիսանում է ՀՄՀ իրավահաջորդը
- «Գյուղատնտեսական ֆինանսավորման կառույց» ԾԻԳ (IFAD)