• 60
    Ամիս
    Առավելագույն ժամկետը
  • 200,000,000
    Դրամ
    Վարկի առավելագույն չափը
  • 15
    Հաճախորդ
    Ստացել է վարկ

Ծրագրի շրջանակներում լիզինգի պայմանագրով տնտեսավարողներին տրամադրվում են հետևյալ ոլորտներում օգտագործվող սարքավորումներ՝

  • անասնաբուծություն, այդ թվում՝ տավարաբուծություն, ոչխարաբուծություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն, մեղվաբուծություն,
  • ձկնաբուծություն, արդյունագործական գազանաբուծություն, խխունջաբուծություն,
  • բուսաբուծություն, այդ թվում՝ ջերմատնային տնտեսություն,
  • սառնարանային տնտեսություն, այդ թվում` կաթի մթերման կայաններ և կաթ տեղափոխող իզոթերմիկ ցիստերներ,
  • թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթա­վորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն,
  • սպանդանոցային տնտեսություն, շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներ, ինչպես նաև սպանդանոցային ծառայություն մատուցողի կողմից ձեռք բերվող մսեղիքի տեղափոխման տրանսպորտային միջոցներ,
  • ագրովերամշակող արդյունաբերություն,
  • ավտոամբարձիչ և հիմնական միջոց հաշվառվող հումքի և արտադրանքի պահման մետաղյա տարողություններ ու գինեգործության ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տարաներ,
  • ագրոպարենային գործունեության այլ ոլորտներ:

 


 

ՀՀ  ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԼԻԶԻՆԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԼԻԶԻՆԳԻ  ՊԱՅՄԱՆՆԵՐ 
Հաստատող մարմին Միկրո կոմիտե Վարկային կոմիտե
Լիզինգի գումար մինչև 5,000,000 ՀՀ դրամ/կամ համարժեք դոլար 5,001,000 – 200,000,000 ՀՀ դրամ /կամ համարժեք դոլար
Լիզինգի անվանական տոկոսադրույք  13.15-13.9 %
Լիզինգի փաստացի տոկոսադրույք  ՀՀ դրամ՝  4% (տարեկան փաստացի տոկոսադրույք՝ մինչև 14 տոկոս, որի 10 տոկոսային կետը սուբսիդավորվում է)
ԱՄՆ դոլար՝ 4.7% (տարեկան փաստացի տոկոսադրույք՝ մինչև 10.7  տոկոս, որի 6 տոկոսային կետը սուբսիդավորվում է) 
Մարման եղանակ ըստ ամիսների՝ մայր գումարի հավասարաչափ վճարման եղանակով, տոկոսադրույքը հաշվարկվում է մայր գումարի մնացորդի հաշվին:
Մայր գումարի ժամկետից շուտ մարման դեպքում տույժ և տուգանք չի հաշվարկվում
Լիզինգի տրամադրման վճար չի գանձվում
Կանխավճար լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20 տոկոսի չափով
Ծրագրի շրջանակներում ձկնաբուծության սարքավորումների լիզինգի (ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ձեռք բերվող սարքավորումներ) 20% կանխավճարի 50%-ը (արժեքի 10 %) կարող է փոխհատուցվել պետության կողմից
Լիզինգի ժամկետ մինչև 5 տարի
Մայր գումարի դադարի շրջան Լիզինգի հիմնական գումարի մարման համար սահմանված է արտոնյալ ժամկետ, որը լիզինգը տրամադրելու պահից հաշվարկվում է առավելագույնը 3 ամիս
Ապահովություն չի պահանջվում Ֆիզիկական անձի դեպքում ՝1 անձի երաշխավորություն,
իրավաբանական անձանց դեպքում (ինչպես նաև ՝անհատ ձեռնարկատերեր, համայնքներ, գյուղատնտեսական կոոպերատիվներ)՝ 1 երաշխավոր, ինչպես նաև 10%-ից ավել բաժնեմաս ունեցող հիմնադրի/հիմնադիրների երաշխավորություն  
Լիզինգառուի նկատմամբ ներկայացվող պահանջներ Առնվազն 6 ամիս սպասարկած վարկ (գյուղատնտեսական, բիզնես , հիփոթեք  կամ 1 մլն դրամը (համարժեք դոլարը) գերազանցող այլ վարկ)
Դրական վարկային պատմություն՝
-վարկառուն չունի գործող ժամկետանց վարկեր, կամ անմիջական երաշխավորություններ,
-վերջին 12 ամիսների ընթացքում հաճախորդի սպասարկած վարկերի ժամկետանց օրերի հանրագումարային քանակը չի գերազանցում 36-ը, կամ անընդմեջ ժամկետանց օրերի քանակը՝ 15-ը։
Ֆիզ անձ վարկառուի դեպքում՝ պետք է հանդիսանա անշարժ գույքի սեփականատեր, իսկ իրավաբանական անձ վարկառուի դեպքում՝ ունենա առնվազն 6 ամիս անընդմեջ գործունեություն: 
Երաշխավորի  նկատմամբ ներկայացվող պահանջներ Դրական վարկային պատմություն՝
- չունի գործող ժամկետանց վարկեր, կամ երաշխավորություններ,
-վերջին 12 ամիսների ընթացքում հաճախորդի սպասարկած վարկերի ժամկետանց օրերի հանրագումարային քանակը չի գերազանցում 36-ը, կամ անընդմեջ ժամկետանց օրերի քանակը՝ 15-ը։
-ունի (են) կայուն եկամուտ, կամ սեփականության իրավունքով պատկանող  գույք (երկու և ավելի երաշխավորի դեպքում առանձին գույքեր)
Արժույթ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար
Լիզինգի առարկան Ծրագրի շրջանակներում լիզինգի պայմանագրով տնտեսավարողներին տրամադրվում են հետևյալ ոլորտներում օգտագործվող սարքավորումներ՝
-անասնաբուծություն, այդ թվում՝ տավարաբուծություն, ոչխարաբուծություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն, մեղվաբուծություն, -ձկնաբուծություն, արդյունագործական գազանաբուծություն, խխունջաբուծություն,
-բուսաբուծություն, այդ թվում՝ ջերմատնային տնտեսություն,
-սառնարանային տնտեսություն, այդ թվում` կաթի մթերման կայաններ և կաթ տեղափոխող իզոթերմիկ ցիստերներ,
-թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթա­վորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն,
-սպանդանոցային տնտեսություն, շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներ, ինչպես նաև սպանդանոցային ծառայություն մատուցողի կողմից ձեռք բերվող մսեղիքի տեղափոխման տրանսպորտային միջոցներ,
-ագրովերամշակող արդյունաբերություն,
-ավտոամբարձիչ և հիմնական միջոց հաշվառվող հումքի և արտադրանքի պահման մետաղյա տարողություններ ու գինեգործության ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տարաներ,
-ագրոպարենային գործունեության այլ ոլորտներ:

Միաժամանակ, ծրագրի շրջանակներում կապալառու կազմակերպության միջոցով սպանդանոցների, ջերմատնային, սառնարանային և գյուղատնտեսական նշանակության տնտեսությունը (այդ թվում՝ հողամասը, որի վրա կառուցված է սպանդանոցը, ջերմատունը, սառնարանային կամ գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունը)՝ համալրված անհրաժեշտ սարքավորումներով կարող է դիտարկվել լիզինգի առարկա (բացառությամբ այն դեպքի, երբ ջերմատունը կառուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1612-Լ որոշմամբ հաստատված «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում)։
Լիզինգառուի նկատմամբ ներկայացվող պահանջներ ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, համայնքները, գյուղատնտեսական կոոպերատիվները
Լիզինգի առարկայի ապահովագրություն Լիզինգի առարկան լիզինգի պայմանագրի գործողության ընթացքում Լիզինգատուի հաշվին ապահովագրվում է վնասվածքի ռիսկերից (կասկո)
Մարման եղանակ ըստ ամիսների՝ մայր գումարի հավասարաչափ վճարման եղանակով, տոկոսադրույքը հաշվարկվում է մայր գումարի մնացորդի հաշվին:
Մայր գումարի ժամկետից շուտ մարման դեպքում տույժ և տուգանք չի հաշվարկվում
Այլ դրույթներ* 1 լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկաների ընդհանուր գումարը չպետք  է գերազանցի  1մլրդ ՀՀ դրամը, բացառությամբ «թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթավորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն», ինչպես նաև  «սպանդանոցային տնտեսություն, շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներ, ինչպես նաև սպանդանոցային ծառայություն մատուցողի կողմից ձեռք բերվող մսեղիքի տեղափոխման տրանսպորտային միջոցներ» ոլորտների լիզինգառուների, որոնց կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 200.0 մլն դրամը
Ինչպե՞ս ստանալ վարկը
  • Դիմում
  • Փաստաթղթերի հավաքագրում
  • Գումարի ստացում
ՎԱՐԿԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • 1
    Պարզ
  • 2
    Սուբսիդավորվող
  • 3
    Մատչելի պայմաններով