Հաճախորդի Իրավունքները



Հարգելի' հաճախորդ, Ընկերության կողմից ծառայությունների մատուցման հետ առնչվող ցանկացած տարաձայնություն  բացառելու, շահերի բախումը կանխելու, Հաճախորդի իրավունքները պատշաճ ձևով պաշտպանելու նպատակով, ինչպես նաև  ի կատարումն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների, Ընկերությունը հաստատել է «Հաճախորդներից ստացված բողոք-պահանջների և/կամ առաջարկությունների քննարկման և կատարման ընթացակարգ» ներքին կարգը: Կից ներկայացնում ենք`



Հաճախորդները Ընկերության նկատմամբ ծագած բողոք-պահանջների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Ընկերությանը հետևյալ հեռախոսահամարներով՝ (37411) 700 100, (37411) 700 200 ,  իսկ  բողոք-պահանջները կարող են ուղղվել վերոնշյալ հեռախոսահամարներով և Էլ. փոստով` [email protected], ինչպես նաև կարող եք այցելել մեզ  հետևյալ հասցեով՝ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈԻՎԿ ՓԲԸ ք.Երևան, Սասնա Ծռեր 2, թիվ 251 տարածք:

Նշենք նաև, որ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈԻՎԿ Փակ Բաժնետիրական ընկերության  ցանկացած ֆիզիկական անձ Հաճախորդ  հնարավորություն ունի ներկայացնելու իր հետ կնքվող պայմանագրից բխող պահանջները ֆինանսական համակարգի հաշտարարին:

 

  

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

Հաշտարար՝ Փիրուզ Սարգսյան
Գտնվելու վայրը՝ 0010, ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, 
Հեռ.՝ (010) 58 23 24, 58 23 22
Էլ. հասցե՝ [email protected]
Ֆաքս՝ (010) 58 24 21

Կայք` http://www.fsm.am

Հայտնում ենք Ձեզ, որ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈԻՎԿ Փակ Բաժնետիրական ընկերությունը  հրաժարվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից: Դա նշանակում է, որ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈԻՎԿ Փակ Բաժնետիրական ընկերությունը  համաձայնել է  դատական կարգով չվիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից իր դեմ կայացված որոշումները:

Ցանկացած անձ իրավունք ունի ստանալու «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈԻՎԿ Փակ Բաժնետիրական ընկերությունը  վերաբերյալ «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները: Թղթային տարբերակով տեղեկատվության տրամադրման դեպքում կգանձվի պատճենահանման գինը: Ժամկետը` դիմումը ստանալուն հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում: Վայրը՝ Ընկերության գրասենյակ: