Հարգելի հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ֊ն Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության տարածման և ՀՀ կառավարության 2020թ. մարտի 16-ին հայտրարարված արտակարգ դրության հետ կապված, վարկային մարումները ժամանակին կատարելու խնդիրներ ունեցող իր հաճախորդներից պատրաստ է ընդունել և դիտարկել վարկի մարումները հետաձգելու վերաբերյալ դիմումներ:
CashMe (նաև «Իդրամ») վարկային ծրագրի ֆիզիկական անձ շահառուները դիմումներ կարող են ներկայացնել (011) 700-100, 700-200 հեռախոսահամարներով, իսկ բիզնես վարկերից օգտվող իրավաբանական անձ եւ անհատ ձեռնարկատերերը, հիփոթեքային, գյուղատնտեսական և շարժական գույքի (ավտոմեքենայի) գրավադրմամբ վարկատեսակից օգտվող հաճախորդները կարող են նամակ ուղարկել [email protected] էլ. փոստին՝ ներկայացնելով չկատարված վճարումների պատճառների համապատասխան հիմնավորումներ (դիմումի ձև):
Դիմումների հիմնավորվածության դեպքում CashMe (նաև «Իդրամ») վարկային ծրագրի վարկառուների վարկերի մարումները կհետաձգվեն՝ գումարվելով արտակարգ դրության ավարտման ամսվա՝ ժամանակացույցով նախատեսվող մարման գումարին:
Բիզնես, հիփոթեքային, գյուղատնտեսական և շարժական գույքի (ավտոմեքենայի) գրավադրմամբ վարկատեսակներից օգտվող հաճախորդներին՝ դիմումների հիմնավորված լինելու պարագայում, կցուցաբերվի անհատական մոտեցում և վերջիններիս կառաջարկվի վարկերի մարման հնարավոր ժամանակացույցեր:
Արտակարգ դրության ողջ ընթացքում տվյալ վարկերի (վերաբերում է բավարարված դիմումներին) չվճարման դեպքում տույժեր չեն կիրառվի և չվճարված գումարը չի համարվի ժամկետանց:
«Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ֊ը միաժամանակ հորդորում է բոլոր հաճախորդներին, հնարավորության դեպքում, իրականացնել իրենց վարկերի գծով նախատեսված վճարումները՝ ապագա մարումների բեռը չավելացնելու նկատառումներից ելնելով: