Մարտի 10-ին տեղի ունեցավ «Արփի Սոլար» ընկերության՝ «Արևային էներգիայի իրազեկման կենտրոնի» պաշտոնական բացման արարողությունը:Կենտրոնը նպատակ ունի խրախուսել վերականգնվող էներգիայի օգտագործումը՝ հանուն երկրի կայուն ապագայի:
Պաշտոնական բացմանն իրենց խոսքը հղեցին կենտրոնի հիմնադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, ինչպես նաև ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների նյութբնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, արևային էներգետիկայի ոլորտում համաշխարհային փորձ ունեցող «Ջինկո Սոլար» ընկերության ներկայացուցիչ Արդա Քրիստափորյանը և «Արփի Սոլարի» գործընկեր «Գլոբալ Կրեդիտ» և «Ագբա Լիզինգ» ընկերությունների ներկայացուցիչները:
«Մեկ տարվա համագործակցության ընթացքում մենք իրականացրել ենք ավելի քան 80 ծրագրի ֆինանսավորում: Տեսնելով «Արփի Սոլար»-ի աշխատանքը և եռանդը՝ փորձել ենք մշակել այնպիսի պրոդուկտ, որը հնարավորություն կտա ավելի մեծ քանակով հաճախորդների ներգրավված լինել և օգտվել»,-նշեց «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Գործադիր տնօրենի տեղակալ Արամ Ղուկասյանը:
Կենտրոնի հիմնադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, կարեւորելով «Ագբա Լիզինգ»-ի եւ «Գլոբալ Կրեդիտ»-ի ներգրավվածությունն արեւային էներգետիկայի զարգացման գործում, համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով կապահովեն արեւային էներգիայի տարածաշրջանային զարգացումը։