ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՓԲԸ -ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքների մասին
ՈՒրախ ենք տեղեկացնել, որ այսօր՝ 24.11.2016թ.-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում հաջողությամբ տեղի ունեցավ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի արդեն իսկ երկրորդ տեղաբաշխումը՝ ստանդարտ փակ աճուրդի միջոցով:
Աճուրդի ժամանակ տեղաբաշխվող պարտատոմսերն ունեցան աննախադեպ բարձր պահանջարկ՝ դոլարային տրանշի պարտատոմսերի պահանջարկը տեղաբաշխման ծավալի նկատմամբ 166% էր, իսկ դրամային տրանշի պարտատոմսերի նկատմամբ՝ 205%: Մեծ է եղել նաև աճուրդի մասնակիցների թիվը: Նման բարձր պահանջարկը վկայում է տվյալ արժեթղթերի նկատմամբ ներդրողների մեծ հետաքրքրությամբ, ինչը պայմանավորված է վերոնշյալ պարտատոմսերի ներդրումային առավելություններով՝ բարձր և գրավիչ տոկոսադրույքներ, բարձր իրացվելիություն /հիմքում ունենալով «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՓԲԸ-ի նախորդ թողարկման պարտատոմսերի ձևավորած ակտիվ երկրորդային շուկան՝ գործարքների ծավալներն ու քանակը/, բարձր ֆինանսական ցուցանիշներ ունեցող հուսալի թողարկող ընկերություն և այլն:
Նշենք նաև, որ ինչպես առաջին թողարկման ժամանակ, այս անգամ նույնպես որպես տեղաբաշխող հանդես է գալիս «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ն: Վերջինս հաջողությամբ իրականացնում է թողարկման և տեղաբաշխման կազմակերպման բոլոր անհրաժեշտ գործառնությունները: «ՌԵՆԵՍԱ» ներդրումային ընկերությունը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում կիրականացնի նաև պարտատոմսերի ամենօրյա գնանշումներ՝ ապահովելով նշված արժեթղթերի բարձր իրացվելիությունը:
Տեղաբաշխման արդյունքները առավել մանրամասն ներկայացվում են ստորև.
Առաջին տրանշ
Պարտատոմսերի դասը, ձևը |
Անվանական արժեկտրոնային, ոչ փաստաթղթային |
Պարտատոմսի տարբերակիչ ծածկագիր (ԱՄՏԾ) |
AMGLBLB23ER1 |
Թողարկման ամսաթիվ (օր/ամիս/տարի) |
24.11.2016թ. |
Տեղաբաշխման ամսաթիվ (օր/ամիս/տարի) |
24.11.2016թ. |
Մարման ամսաթիվ (օր/ամիս/տարի) |
24.11.2019թ. |
Թողարկման ծավալ (ԱՄՆ դոլար) |
1,000,000 (մեկ միլիոն) ԱՄՆ դոլար |
Տեղաբաշխման ծավալ (ԱՄՆ դոլար) |
1,000,000 (մեկ միլիոն) ԱՄՆ դոլար |
Ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալ /ԱՄՆ դոլար/ |
1,663, 372.00 (մեկ միլիոն վեց հարյուր վաթսուներեք հազար երեք հարյուր յոթանասուներկու) ԱՄՆ դոլար |
Բավարարված գնման հայտերի ընդհանուր ծավալ /ԱՄՆ դոլար/ |
1,000,371.71 (մեկ միլիոն երեք հարյուր յոթանասունմեկ) ԱՄՆ դոլար և 71 (յոթանասունմեկ) ցենտ |
Աճուրդի մասնակիցների քանակ |
9 |
Պահանջարկը տեղաբաշխված ծավալի համեմատ |
166 % |
Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը |
100.00 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար |
Տեղաբաշխված արժեթղթերի կտրման եկամտաբերություն |
9% |
Տեղաբաշխված արժեթղթերի միջին կշռված եկամտաբերություն |
8.9856% |
Մեկ պարտատոմսի անվանական արժեք (ԱՄՆ դոլար) |
100.00 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար |
Արժեկտրոնային եկամտաբերություն |
9 (ինը) % |
Արժեկտրոնի վճարման պարբերականություն |
կիսամյակային |
Քանակ (հատ) |
10,000 (տասը հազար) |
Երկրորդ տրանշ
Պարտատոմսերի դասը, ձևը |
Անվանական արժեկտրոնային, ոչ փաստաթղթային |
Պարտատոմսի տարբերակիչ ծածկագիր (ԱՄՏԾ) |
AMGLBLB24ER9 |
Թողարկման ամսաթիվ (օր/ամիս/տարի) |
24.11.2016թ. |
Տեղաբաշխման ամսաթիվ (օր/ամիս/տարի) |
24.11.2016թ. |
Մարման ամսաթիվ (օր/ամիս/տարի) |
24.11.2018թ. |
Թողարկման ծավալ (ՀՀ դրամ) |
200,000,000 (երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամ |
Տեղաբաշխման ծավալ (ՀՀ դրամ) |
200,000,000 (երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամ |
Ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալ /ՀՀ դրամ/ |
410,030,102 (չորս հարյուր տասը միլիոն երեսուն հազար հարյուր երկու) ՀՀ դրամ |
Բավարարված գնման հայտերի ընդհանուր ծավալ /ՀՀ դրամ/ |
200,030,102.30 (երկու հարյուր միլիոն երեսուն հազար հարյուր երկու) ՀՀ դրամ և 30 (երեսուն) լումա |
Աճուրդի մասնակիցների քանակ |
5 |
Պահանջարկը տեղաբաշխված ծավալի համեմատ |
205 % |
Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը |
10,000 (տասը հազար) ՀՀ դրամ |
Տեղաբաշխված արժեթղթերի կտրման եկամտաբերություն |
14% |
Տեղաբաշխված արժեթղթերի միջին կշռված եկամտաբերություն |
13.9911% |
Մեկ պարտատոմսի անվանական արժեք (ՀՀ դրամ) |
10,000 (տասը հազար) |
Արժեկտրոնային եկամտաբերություն |
14 (տասնչորս) % |
Արժեկտրոնի վճարման պարբերականություն |
կիսամյակային |
Քանակ (հատ) |
10,000 (տասը հազար) |
Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ հետևյալ հեռախոսահամարներով՝ +(374 10) 70 70 10, 70 70 11 կամ «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ հետևյալ հեռախոսահամարով՝ +(374 10) 54 87 87: