Սույնով տեղեկացնում ենք, որ 2017 թվականի նոյեմբերի 23-ին «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային դոլարային և դրամային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում: Առաջին տրանշով կտեղաբաշխվի 1,000,000 (մեկ միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 7 (յոթ) % տարեկան արժեկտրոնային եկատաբերությամբ, 3 տարի շրջանառության ժամկետով, 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով 10,000 (տասը հազար) հատ անվանական արժեկտրոնայյին, ոչ փաստաթղթային պարտատոմսեր: Տեղաբաշխման ժամանակ ուղղորդիչ նվազագույն գինը սահմանվում է 100.00 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար, որից ցածր գնով պարտատոմսերի տեղաբաշխման ընթացքում ներկայացվող հայտերը չեն բավարարվելու:
Երկրորդ տրանշով կտեղաբաշխվի 300,000,000 (երեք հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 10 (տասը) % տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, 1 տարի շրջանառության ժամկետով, 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով 30,000 (երեսուն հազար) հատ անվանական արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսեր: Տեղաբաշխման ժամանակ դրամային պարտատոմսերի ուղղորդիչ նվազագույն գինը սահմանվում է 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ, որից ցածր գնով պարտատոմսերի տեղաբաշխման ընթացքում ներկայացվող հայտերը չեն բավարարվելու:
Պարտատոմսերը տեղաբաշխվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում՝ ստանդարտ փակ (եվրոպական) մեկանգամյա աճուրդի անցկացման միջոցով:
Որպես տեղաբաշխող հանդես է գալիս «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ն, իսկ թողարկվող պարտատոմսերի ցուցակումից հետո վերջինս իրականացնելու է նաև շուկա ստեղծողի (market maker) գործառույթներ:
Ազդագրի էլեկտրոնային տարբերակը հրապարակված է «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի և «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայքերում, համապատասխանաբար՝ www.globalcredit.am և www.renesa.am հասցեներով:
Պարտատոմսերի պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան:
Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները կարող են դիմել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ընկերություններին, որոնց ցանկն ու կոնտակտային տվյալները ներկայացված են www.nasdaqomx.am ինտերնետային կայքում:
Պարտատոմսերում ներդրում կատարելու համար անձինք պետք է նախապես դիմեն «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի հաշվի օպերատորներին՝ նրանց միջոցով արժեթղթերի դեպո հաշիվների բացման և սպասարկման համար: ՀԿԴ-ի օպերատորների ցանկը ներկայացված է «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայքում՝ www.cda.am:
Պարտատոմսեր ձեռք բերող անձը, նախքան ներդրում իրականացնելը, պարտավոր է նաև ցանկացած բանկում իր անվամբ բացել դոլարային և դրամային բանկային հաշիվ (նման հաշիվներ չունենալու դեպքում):
Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ հետևյալ հեռախոսահամարներով՝ +(374 11) 700 100, 700 200 կամ «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ հետևյալ հեռախոսահամարով՝ +(374 10) 54 87 87: