Գնահատում իրականացնող լիցենզավորված կազմակերպության ընտրության մրցույթ
13. 12. 2024

«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ը (այսուհետ՝ Ընկերություն) հայտարարում է մրցույթ Ընկերությունում գրավադրվող կամ գրավադրված անշարժ և շարժական գույքի գնահատում իրականացնող կազմակերպությունների ընտրության նպատակով:

Մրցույթին  մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել բոլոր կազմակերպությունները, որոնք համապատասխանում են ստորև ներկայացված չափանիշներին․

  1. Առնվազն 3 (երեք) տարվա համագործակցություն ՀՀ տարածքում գործող 3 և ավել բանկերի և (կամ) վարկային կազմակերպությունների հետ,
  2. մասնագիտական գործունեության ապահովագրության առկայություն,
  3. գույքի գնահատման որակավորում ունեցող առնվազն 2 աշխատակցի առկայություն,
  4. Երևան քաղաքում գտնվող անշարժ գույքի գնահատման վերջնական հաշվետվության (ակտի), ինչպես նաև անվճար նախնական գնահատման տեղեկանքի 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում տրամադրման կարողություն,
  5. ՀՀ մարզերում գտնվող անշարժ գույքի գնահատման վերջնական հաշվետվության (ակտի) առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում տրամադրման կարողություն,
  6. ՀՀ մարզերում գտնվող գյուղատնտեսական, արտադրական և այլ (բացառությամբ բնակավայրերի) նպատակային նշանակության հողամասերի գնահատման դեպքում, որոնց վրա առկա են այգիներ, անասնաշենքեր կամ այլ տնտեսական շինություններ, միաժամանակ միայն հողամասը (առանց այգու կամ տնտեսական շինությունների) և հողամասը իր ամբողջ պատկանելիքներով (այգի կամ տնտեսական շինություններ) գնահատվման կարողություն,
  7. ՀՀ մարզերում գյուղատնտեսական,  արտադրական կամ այլ տեսակի հողամասերի գնահատման դեպքում գնահատվող անշարժ գույքի քարտեզային տեղադիրքի հստակ տեղակայման մասին տեղեկատվության տրամադրում:
  8. շարժական գույքի գնահատման դեպքում այդ գույքի նվազագույն, միջին և առավելագույն գների ներկայացման կարողություն,
  9. անհրաժեշտության դեպքում հանգստյան օրերին աշխատելու կարողություն:

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել կազմակերպության [email protected] պաշտոնական էլեկտրոնային փոստին կամ Ընկերության գրասենյակ՝ ՀՀ ք. Երևան, Սասնա Ծռեր 2 հասցեով սոսնձված, ստորագրված փակ ծրարով, որը պետք է կնքված լինի մրցույթի մասնակցի կնիքով մինչև 20.12.2024 թվականը ժամը` 18:00-ն:


Մրցույթը կանցկացվի 24.12.2024 թվականին:


Մրցույթի հաղթողի հետ Ընկերությունը կկնքի համագործակցության պայմանագիր՝ 1 (մեկ) տարի ժամկետով: