Շարունակում ենք աջակցել երիտասարդների կրթության զարգացմանը
16. 04. 2026

Այս շարունակական համագործակցությունն արտացոլում է ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը եւ պատրաստակամությունը երիտասարդների ապագայում ներդրում կատարելու հարցում։

Ծրագրի նպատակն է կամուրջ հանդիսանալ կրթության և աշխատանքի միջև՝ ուսանողներին տրամադրելով ֆինանսավորում, գործնական գիտելիքներ և իրական աշխատանքային փորձ, ինչի շնորհիվ մասնակիցները ձեռք են բերում արժեքավոր պատկերացում աշխատաշուկայի մասին՝ բարձրացնելով իրենց պատրաստվածությունը հաջողությամբ անցնելու ուսումնականից դեպի մասնագիտական փուլ։

«Այսպիսի կրթական նախաձեռնություններին աջակցելը ոչ միայն պատասխանատվություն է, այլ նաև ներդրում ապագայի մեջ», - նշել է «Գլոբալ Կրեդիտ֊ի»-ի Հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի ղեկավար Նարինե Կարապետյանը,- «Ուրախ ենք շարունակել այս համագործակցությունը և ուսանողներին տրամադրել հնարավորություններ, որոնք ձևավորում են նրանց մասնագիտական ուղին։ «Գլոբալ Կրեդիտ»-ում մենք հավատում ենք, որ երիտասարդներին անհրաժեշտ գործիքներով և հնարավորություններով ապահովելը կարևոր նախապայման է կայուն տնտեսական զարգացման համար։ Աջակցելով այս ծրագրին՝ ընկերությունը նպատակ ունի ոչ միայն նպաստել Հայաստանում մրցունակ և որակյալ աշխատուժի ձևավորմանը, այլև խթանել ուսանողների վստահությունն ու նպատակասլացությունը»։