Գլոբալ Կրեդիտը փոխառություն է ստացել Frontier Markets Advisory F.Z.E. ընկերության կողմից
Ուրախ ենք տեղեկացնել, որ մի շարք միջազգային ընկերությունների հետ վարվող բանակցությունների արդյունքում Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ ՓԲԸ-ն համագործակցության հերթական պայմանագիրն է կնքել, այս անգամ բրիտանական հայտնի FRONTERA CAPITAL GROUP ֆինանսական ընկերությունների խմբի հետ, որի շրջանակում այդ խմբի մաս կազմող Frontier Markets Advisory F.Z.E. ընկերությունից ներգրավել է 1,000,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ չափով վարկ: Այս գործարքի իրականացումը մեկ անգամ ևս խոսում է Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ ՓԲԸ նկատմամբ միջազգային ֆինանսական կառույցների աճող վստահության մասին:
Նշենք, որ ներգրավված միջոցներն ուղղվելու են բացառապես վարկային նոր և առավել պահանջված գործիքների մշակմանը, վարկային պորտֆելի աճին և Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ ՓԲԸ ծառայությունների աշխարհագրության ընդլայնմանը: Համագործակցության շրջանակում և վարկային պորտֆելի աճին համընթաց նախատեսվում է կրկնապատկել և եռապատկել ազգային արժույթով ներգրավվող միջոցների ծավալները, որոնք հնարավորություն են տալու կազմակերպությանը իր ֆինանսական ծառայությունների բազմազանությամբ և հարմարավետությամբ հասանելի դառնալ իր ցանկացած հաճախորդի համար: