Ֆինանսական տարվա հաջող ցուցանիշների մասին. ակտիվների աճ՝ 28%, վարկային պորտֆելի աճ՝ 22%, 1 մլրդ ՀՀ դրամ շահույթի գեներացում:
«Այս բացառիկ աճի թվերը վկայում են մեր թիմի նվիրումի և աշխատասիրության, ինչպես նաև մեր հաճախորդների վստահության և հավատարմության մասին։ Մենք զգալի հաջողություններ ենք գրանցել մեր ֆինանսական տեխնոլոգիական առաջարկների բարելավման գործում, ինչը կարևոր դեր է խաղացել մեր հաջողության մեջ»,- նշել է Գլոբալ Կրեդիտի Գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյանը,- «Ընկերության ռազմավարական անցումը դեպի ֆինտեխ լուծումներ եղել է այս հաջողությունների հասնելու գլխավոր խթանիչը։ Առցանց մատուցելով մեր վարկային ծառայությունների 99%-ը՝ «Գլոբալ Կրեդիտը» պարզեցրել է իր գործողությունները և բարելավել հաճախորդների հասանելիությունը՝ դարձնելով ֆինանսական ծառայություններն ավելի արդյունավետ, հարմարավետ, հասանելի Հայաստանի բոլոր կետերում»։
«Գլոբալ Կրեդիտի» նորարարական մոտեցումը, այդ թվում՝ հարմարավետ հավելվածի ներմուծումը, ընկերությանը դիրքավորել է ոլորտի առաջատարների շարքում, և այս քայլը ոչ միայն ամրապնդել է ընկերության շուկայական դիրքը, այլև բացել է նոր աճի և հաճախորդների ներգրավման հնարավորություններ։
Մենք հպարտ ենք մեր այս տարվա ձեռքբերումներով, ինչը նշանակում է, որ կարողացել ենք հասնել մեր առաջնային նպատակին՝ դառնալ ֆինանսական ընկեր մեր հաճախորդների համար: Շարունակելու ենք ներդրումներ անել տեխնոլոգիաների և նորարարության մեջ՝ մեր հաճախորդներին ապահովելու լավագույն ֆինանսական լուծումներով»։