՛՛ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ՛՛ ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն ՛՛ՌԵՆԵՍԱ՛՛ՓԲԸ ներդրումային ընկերության հետ համագործակցության շրջանակում իրականացնում է ինովացիոն ստարտափների ֆինանանսավորման ծրագիր, որի նպատակն է մատչելի վարկավորման և վենչուրային կապիտալ ներդրումների իրականացման միջոցով աջակցել տեխնոլոգիական և այլ ոլորտներում նորարարական գաղափարներ ունեցող թիմերին/ ընկերություններին կյանքի կոչելու այդ գաղափարները՝ դարձնելով դրանք եկամտաբեր բիզնես:
Նորարարական գաղափարներով զինված բոլոր թիմերը/ ընկերությունները հրավիրվում են մասնակցելու 2017թ. մարտի 23-ից մեկնարկող ՛՛ԳԼՈԲԱԼ ՍՏԱՐՏԱՓ՛՛ մրցույթին, որի ընթացքում ՏՀՏ (ծրագրային ապահովում, ինտերնետ, թվային մեդիա, մոբայլ տեխնոլոգիաներ), ճարտարագիտության (սարքավորումներ, ծրագրային ապահովում և էլեկտրոնիկա), մաքուր տեխնոլոգիաների, տուրիզմի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում նորարարություն առաջարկող և մրցութային հանձնաժողովի կողմից ընտրվող մասնակիցները կստանան համապատասխան աջակցություն ՛՛ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ՛՛ ՈւՎԿ ՓԲԸ և ՛՛ՌԵՆԵՍԱ՛՛ ՓԲԸ կողմից համապատասխանաբար մատչելի վարկի և/կամ կապիտալ ներդրման տեսքով:
Ովքե՞ր կարող են մասնակցել.
Մրցույթին կարող են մասնակցել տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող, ճարտարագիտության, տուրիզմի և գյուղատնտեսական ոլորտներում նորարարություն առաջարկող հայաստանյան սկսնակ և գործող ընկերությունները և/կամ թիմերը:
Ինչպե՞ս դիմել.
Շահագրգիռ բոլոր ստարտափ ընկերությունները կարող են դիմել լրացնելով համապատասխան դիմում-հայտը, բյուջեն և այլ փաստաթղթերը, ներբեռնելով դրանք ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ ՈւՎԿ ՓԲԸ՝ www.globalcredit.am վեբ կայքից և ուղարկելով դրանք [email protected] էլեկտրոնային հասցեին:
Ստարտափ գաղափարների ընդհանուր նկարագիրը անհրաժեշտ է տրամադրել նաև PowerPoint սլայդերի ֆորմատով:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 13-ը:
Ժամանակացույց – 2017թ.
- Ապրիլի 13 - Հայտերի ներկայացման վերջնաժամկետ
- Ապրիլի 18 - Վերջին փուլ անցած ընկերությունների ընտրություն
- Ապրիլի 20 – Մրցույթ (պրեզենտացիայի ներկայացում PowerPoint սլայդերով)
- Ապրիլի 21 - Հաղթողների ընտրություն
- Ապրիլի 26 – Վերջնական փաստաթղթերի ներկայացում, պայմանագրի կնքում
- Փուլային ֆինանսավորում
- Մոնիտորինգ