«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՓԲԸ֊ն հավատում է, որ երկրում ստեղծվել են բոլոր նախապայմանները կազմակերպության գործունեության ծավալների ընդլայնման և շարունակական զարգացման համար: Ելնելով նոր հնարավորություններից, կազմակերպությունը նախատեսում է ընդարձակել իր ֆինանսական ծառայությունների մատուցման աշխարհագրությունը և ֆինանսական գործիքների կազմն ու ծավալը:
Վարկային ծառայությունների նկատմամբ սպասվող պահանջարկի բավարարման նպատակով կազմակերպությունը նոր նախագծերի իրականացման շուրջ բանակցություններ է վարում և արդեն իսկ սկսել է նոր միջոցներ ներգրավել հայտնի միջազգային գործընկեր կազմակերպություններից, ինչպիսիք են շվեյցարական «Fondation Alliance Armenienne – Geneva», Habitat for Humanity Armenia, Frontier Markets Advisory և այլ ընկերություններ:
Բացի դա, հաշվի առնելով հայ երիտասարդների ակտիվությունն ու մտավոր ներուժը, ինչպես նաև անցյալ տարվա ընթացքում ՏՏ ոլորտի նորաստեղծ 2 ստարտափ ընկերություններում ներդրում կատարելու հաջող փորձը, «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՓԲԸ֊ն, այս տարի ևս նախատեսում է աջակցել երիտասարդներին և կատարել ավելի մեծ ներդրումներ նորարարական ու առաջադեմ գաղափարներ իրագործելու նպատակով և հայտարարում է ստարտափերի ֆինանսավորման նոր մրցույթ