
«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն միացել է imID համակարգին՝ դառնալով համակարգին միացած առաջին ընկերություններից մեկը, որը գործնականում իրականացրել է անձի նույնականացում imID-ի միջոցով։
imID համակարգին ինտեգրման շնորհիվ «Գլոբալ Կրեդիտ»-ի հաճախորդներն այժմ կարող են հավելվածում նույնականացման փուլն իրականացնել նաև այս տարբերակով՝ նվազեցնելով լրացուցիչ գործողությունների անհրաժեշտությունը։
«Մենք մշտապես փնտրում ենք մեր հաճախորդների ճանապարհը պարզեցնելու, այլընտրանքներ ստեղծելու և ֆինանսական ծառայություններն ավելի հասանելի դարձնելու նոր հնարավորություններ։ imID հավելվածին միանալը ևս մեկ կարևոր քայլ է այս ուղղությամբ, ինչը հնարավորություն է տալիս նույնականանալ՝ գտնվելով նույնիսկ արտերկրում և չունենալով հասանելիություն անձնական հեռախոսահամարին։ Լինելով թե՛ mobile id imID, թե՛ imID հավելվածի ներդրմանն ու կիրառմանը միացած առաջին ընկերություններից մեկը՝ մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք նորարարական տեխնոլոգիաների ներդրման և հաճախորդների համար առավել հարմարավետ փորձառության ձևավորման մեր պատրաստակամությունը», - նշել է Առցանց վաճառքի զարգացման գծով ղեկավար Լևոն Սահակյանը:




