Գլոբալ Կրեդիտը՝ արդեն երրորդ տարին ԱՊԱԳԱ հիմնադրամի ծրագրի գործընկեր
19. 06. 2025

«Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը արդեն երրորդ տարին անընդմեջ մասնակցում է ԱՊԱԳԱ հիմնադրամի կողմից իրականացվող «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» կրթական ծրագրին։ Ծրագրի նպատակը բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին աջակցելն է՝ նրանց մասնագիտական աճին և աշխատաշուկայում ինտեգրմանը նպաստելու միջոցով։

Ծրագրի շրջանակում չորրորդ կուրսի ուսանողները, ովքեր անցել են հիմնադրամի կողմից հատուկ մշակված թեստավորում (տրամաբանություն, անգլերեն և աշխատանքային մոտիվացիա), ստանում են մինչև 80% ուսման վարձի փոխհատուցում, ինչպես նաև անցնում են հնգամսյա պրակտիկա գործընկեր կազմակերպություններում՝ ծանոթանալով բիզնեսի և աշխատանքային գործընթացներին հենց աշխատավայրում։

Բացի գործնական փորձից՝ մասնակիցները ստանում են 44 ժամի հասնող ինտենսիվ կրթություն, որն իրականացվում է ծրագիր ներգրավված առաջատար կազմակերպությունների թոփ-մենեջերների կողմից։

Որպես սոցիալական պատասխանատվություն կրող ֆինանսական կազմակերպություն՝ «Գլոբալ Կրեդիտ»-ը մեծ կարևորություն է տալիս կրթությանն ու երիտասարդների մասնագիտական կայացմանը։ Մեր թիմը մշտապես պատրաստ է կիսվել փորձով, աջակցել ապագա մասնագետներին ու նպաստել կրթված, ակտիվ և գիտակից սերնդի ձևավորմանը Հայաստանում։