«Գլոբալ Կրեդիտ»-ը շարժվում է առաջ ժամանակի պահանջներին համապատասխան
06. 07. 2025

«Գլոբալ Կրեդիտ»-ում տեղի է ունեցել փոփոխություն կազմակերպությունը դիմավորել է իր նոր գործադիր տնօրենին, միաժամանակ ամփոփել 2024թ ֆինանսական տարվա ձեռքբերումները։ Նորանշանակ գործադիր տնօրեն Տիգրան Պետրոսյանը ներկայացրել է կառավարման իր մոտեցումները, ընթացիկ արդյունքներն ու առաջիկա անելիքները։

- Ինչպիսի՞ տպավորություն ունեք նոր կազմակերպության եւ թիմի մասին:

– Նախ նշեմ, որ «Գլոբալ Կրեդիտ»-ի ընտրած բիզնես մոդելն ընկերությանը շուկայում միշտ առանձնահատուկ կերպով է դիրքավորել․ այն մեկտեղում է նորարական մոտեցումներ, կիրառում առաջադեմ գաղափարներ՝ միաժամանակ ապահովելով կայուն զարգացում և պատասխանատու գործունեություն: Իսկ արդեն նոր պաշտոնում հանդիպել եմ անսահման նվիրվածությամբ ու պրոֆեսիոնալիզմով օժտված ընկերության հիանալի թիմին, որը դարձրել է ընկերությունն առաջատար ֆինանսական կազմակերպություններից մեկը։ Նման թիմ առաջնորդելը պատասխանատու, բայց նաեւ պատվաբեր է, եւ ես վստահ եմ, որ իմ փորձառությամբ կնպաստեմ մեր դիրքերի շարունակական բարելամանը՝ կիրառելով նոր մոտեցումներ:

2024 թվականի ընթացքում «Գլոբալ Կրեդիտ»-ը շարունակել է իրագործել իր թվայնացման ռազմավարությունը, որի արդյունքները չեն ուշացել։ Իրականացվել են մի շարք կարեւոր նախաձեռնություններ՝ դարձնելով հաճախորդների վարկավորման գործընթացն էլ ավելի հարմար եւ դյուրին․ նորացված հավելվածը դարձել է հարթակ, որտեղ հաճախորդներն արագ վարկավորումից բացի կարող են ստանալ ամբողջական տեղեկատվություն, կատարել վճարումներ առանց միջնորդավճարի, հետեւել իրենց վճարային պատմությանը եւ շատ ավելին։ Հաճախորդի հարմարավետությունը մեր ռազմավարության հիմքն է։

Այս ֆինանսական տարվա ընթացքում ընկերության վարկային պորտֆելն աճել է 18%-ով, իսկ ակտիվները՝ 14%-ով։ Բիզնես եւ գյուղատնտեսական վարկերը, լիզինգի տրամադրումն իրենց հերթին մեծ շարժիչ ուժ են՝ նպաստելով նաեւ երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը։

- Որո՞նք են այժմյան առաջնահերթությունները եւ ունե՞ք արդյոք նոր նախագծեր:

- Առաջիկա տարում մեր ուշադրության կենտրոնում կլինեն մի քանի առանցքային ուղղություններ։ Նախ՝ կշարունակենք զարգացնել հավելվածն ու թվային ծառայությունները՝ առաջարկելով ավելի ճկուն մոդելներ եւ լուծումներ (այդ թվում՝ արհեստական բանականության կիրառմամբ), որոնք մինչ այս ինչ-որ չափով անհնար էին թվում։ Երկրորդ՝ մեկնարկում ենք նոր նախագիծ «Ռենշին» ներդրումային ընկերության Skyline նախագծի շրջանակում․ բնակարանների ձեռքբերման ֆինանսավորումն իրականցվելու է «Գլոբալ Կրեդիտ»-ի միջոցով: Skyline-ը նոր խոսք է հայաստանյան քաղաքաշինության մեջ եւ այս համագործակցությունը մեզ համար ունի հատուկ կարեւորություն, քանի որ նորարարական մոտեցումները, որոնք առաջարկում է Skyline-ը, ամբողջությամբ համահունչ են մեր՝ որպես ֆինանսական կազմակերպություն կիրառած ժամանակակից լուծումների հետ:

- Ի՞նչն է մնում անփոփոխ

- Անփոփոխ են մնում մեր հիմնարար արժեքները՝ վստահելիություն, թափանցիկություն եւ հաճախորդակենտրոն մոտեցում։ Մենք չենք փոխում մեր ինքնությունը, պարզապես զարգացնում ենք այն՝ ժամանակի պահանջներին համապատասխան։

- Ո՞րը կլինի Ձեր ուղերձը հաճախորդներին, գործընկերներին եւ թիմին:

- Շնորհակալություն մեր հաճախորդներին վստահության համար, դա ամենամեծ ձեռքբերումն է։ 2025-ին մենք ավելի հասանելի ենք լինելու եւ ավելի արագ՝ բոլոր ոլորտներում։ Կշարունակենք լսել, հասկանալ ու արձագանքել՝ ծավալելով նորարար եւ ժամանակակից գործունեություն։