Գլոբալ Կրեդիտի թիմն իր ներդրումն ունեցավ զինվորների աջակցությանն ուղղված բարեգործական ծրագրում և 500 հանգույց ավելացրեց «Արևագորգին»՝ հայրենքի պաշտպանների, նրանց ընտանիքների բարօրության համար։
«Պատերազմի առաջին իսկ օրերից փորձել ենք աջակցել բոլոր հնարավոր միջոցներով՝ թե՛ վարկավորման ոլորտում, թե՛ միանալով բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված էին մեր զինվորներինև սահմանների պաշտպանությանը: «Արևագորգը» ևս չէր կարող վրիպել մեր տեսադաշտից և ցանկացանք մեր ներդրումն ունենալ նաև այստեղ»,֊ նշել է Գլոբալ Կրեդիտի գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյանը:
Արևագորգը Մեգերյան կարպետ ընկերության և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համատեղ պրոյեկտն է:
Գորգի ստեղծմանն ուղղված ողջ նվիրաբերությունը տրամադրվելու է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին (1000+)։ Վերջնական պատրաստ լիելուց հետո այն կվաճառվի աճուրդով՝ հանգանակված ողջ գումարը կրկին կուղղվի հիմնադրամի շահառուներին:
Հիմնադրամի շահառուներ են հանդիսանում մեր hայրենիքների սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները կամ նրանց ընտանիքները:
Արևագորգում իր հանգույցը կարող է ունենալ յուրաքանչյուրը՝ վճարելով 1000 դրամ: Այն գործվում է Մարիոթ հյուրանոցի ճեմասրահում դրված դազգահին: Խորհրդանշական Արևագորգը հնարավոր է գործել նաև առցանց https://megerian.1000plus.am/ հասցեով։