Տեղի ունեցավ գործարարներ Էդուարդ Մարությանին և Արայիկ Կարապետյանին պատկանող երկու ֆինանսական կազմակերպությունների՝ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» վարկային կազմակերպութան և «ՌԵՆԵՍԱ» ներդրումային ընկերության կողմից ֆինանսավորվող «Գլոբալ Ստարտափ» մրցույթի առաջին փուլը, որի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց ծրագրերը:
«Արդեն երկրորդ տարին անընդմեջ, իրականացվում է «Գլոբալ Ստարտափ» մրցույթը, որի նպատակն է հայտնաբերել ինովացիոն գաղափարների տեր երիտասարդների, թիմերի և աջակցել նրանց դարձնել իրենց գաղափարները բիզնես: Նախորդ տարի իրականացրել ենք նման մրցույթ, որի արդյունքում ֆինանսավորել ենք երկու ընկերությունների, ովքեր այժմ հաջողությամբ գործում են և ամուր դիրք են հաստատել ներկայիս շուկայում»,- նշեց «Գլոբալ Կրեդիտ»-ի գործադիր տնօրենի տեղակալ Արամ Ղուկասյանը:
«Այսօր ընտրեցինք առավել հաջողված մի քանի ստարտափներ, որոնց հետ կսկսվեն բանակցությունները և խորհրդատվությունները հետագա քայլերի, ֆինանսավորման, ներդրումների և ժամկետների վերաբերյալ:»,- նշել է «Գլոբալ Ստարտափ» ծրագրի ղեկավար Սամվել Ռևազյանը :