Գլոբալ Կրեդիտը նախաձեռնել է իրականացնել սեմինարների շարք՝ Global Talks, որի միջոցով կազմակերպության մասնագետներն իրենց փորձով ու գիտելիքներով կկիսվեն ոլորտով հետաքրքրված անձանց հետ: Այս մասին զրուցել ենք Գլոբալ Կրեդիտ Հասարակյնության հետ կապերի և մարքեթինգի ղեկավար Նարինե Կարապետյանի հետ:
-Ինչու՞ Գլոբալ Կրեդիտը որոշեց իրակացնել սեմինարների շարք:
-Աշխարհի արագ զարգացող իրադարձությունների և նորամուծությունների հետ անհրաժեշտ է քայլել համընթաց ու հետ չընկնել: Բայց ավելի լավ է, երբ այդ նորամուծություններին ոչ միայն մասնակից ես դառնում, այլև՝ ինքդ ես ստեղծում և ներդնում դրանք: Իր գործունեության տարիների ընթացքում Գլոբալ Կրեդիտը բազմիցս հանդես է եկել որպես նորարար կազմակերպություն: Այս ամենը, ոչ միայն ճիշտ առաջնորդության, այլև, խելացի ու աշխատասեր թիմի շնորհիվ է:
Այժմ հասունացել է պահը, որպեսզի հանրությանը ծանոթացնենք մեր թիմի անդամներին, ովքեր պարբերաբար տարբեր միջոցառումների շրջանակներում իրենց մասնագիտական փորձով ու գիտելիքներով կկիսվեն:
-Ի՞նչ նպատակ է հետապնդում այս շարքն ու ինչո՞վ է տարբերվելու
-Ինչպես նշեցի, այս շարքի միջոցով նպատակ ունենք ծանոթացնել հանրությանը մեր մասնագետներին, որոնք, ի դեպ, երկար տարիներ դասավանդման փորձ ունեն թե՛ հայկական, թե՛ միջազգային հարթակներում: Մյուս կողմից՝ ներկայումս շատ-շատ են սեմինարներն ու տարբեր դասընթացները, սակայն կան նեղ մասնագիտական ոլորտներ, որոնք բաց են, և մենք կփորձենք այդ բացը լրացնել: Նման մասնագիտական քննարկումներն ու փորձի փոխանակումը դրական տեղաշարժ կարող են ապահովել ոլորտում ու նոր ու հետաքրքիր մտքերի աղբյուր հանդիսանալ:
-Ու՞մ համար է նախատեսված Global Talks-ը:
-Սեմինարները նախատեսված են տվյալ թեմայով հետաքրքրված բոլոր անձանց համար, ցանկացած տարիքային խմբի: Ուսանողներից մինչև մասնագետներ կամ ոլորտից բոլորովին անտեղյակ, բայց հետաքրքրված անձինք կարող են իրենց համար օգտակար ու հետաքրքիր ինֆորմացիա քաղել այս սեմինարներից: Ինչու ոչ, սա նաև նոր ծանոթությունների և ոլորտի մարդկանց համախմբման լավ հարթակ կարող է հանդիսանալ:
- Առաջիկայում ինչ թեմայով սեմինար է նախապատրաստվում:
-Նախատեսում ենք ունենալ զրույցներ վաճառքների, արհեստական բանականության, մարքեթինգի նոր ուղղությունների և շատ հետաքրքիր այլ թեմաներով: Առաջինը «Ռիսկերի կառավարումը ֆինթեքում» թեման է:
-Ինչու՞ է, որպես առաջին Global Talks, ընտրվել հենց այս թեման:
- Բիզնես կյանքում առկա են բազմաթիվ ռիսկեր, որոնք կարող են վտանգել բիզնեսի զարգացումն ու առաջխաղացումը և, իհարկե, անդրադառնում են ֆինանսական արդյունքների վրա, իսկ ռիսկերի կանխատեսումն ու կանխարգելումը օգնում է խուսափել ֆինանսական կորուստներից, հատկապես մեր օրերում, երբ աշխարհն անասելի արագ է փոխվում:
-Կմանրամասնե՞ք՝ ով կարող է մասնակցել, ինչպես գրանցվել
-Առաջին սեմինարը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին, մուտքն ազատ է: Մասնակից դառնալու համար անհրաժեշտ է միայն միջոցառման էջում նախապես գրանցվել: Սիրով սպասում ենք բոլորին:
Բոլոր մանրամասներին ծանոթանալու և գրանցվելու համար կարող եք անցնել այս հղումով՝ https://bit.ly/3Qkjs7Q