Նոր պայմաններ «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ՝ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ» ծրագրում
21. 04. 2016

Հարգելի Հաճախորդներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում կատարվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ, որոնք ներկայացվում են ստորև՝

Երիտասարդ ամուսինների տարիքը սահմանվել է 18-35՝ նախկին 18-30-ի փոխարեն,

Ամուսինների առավելագույն գումարային տարիքը սահմանվել է 65՝ Նախկին 60-ի փոխարեն: 

Ավելացվել է ծրագրի ներքո ձեռքբերվող բնակարանների առավելագույն արժեքը՝ սահմանելով այն 25 մլն ՀՀ դրամ՝ ներկայիս 16 ՀՀ մլն դրամի փոխարեն:

Ավելացվել է ծրագրի ներքո ձեռք բերվելիք բնակարանների համար տրամադրվող հիփոթեքային վարկերի առավելագույն գումարը՝ սահմանելով այն 17,5 ՀՀ մլն դրամ՝ ներկայիս 11,2 մլն ՀՀ դրամի փոխարեն: