Հայտնի են դարձել «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպության և «ՌԵՆԵՍԱ» ներդրումային ընկերության հետ համագործակցության շրջանակներում իրականացված ինովացիոն ստարտափների ֆինանանսավորման մրցույթի հաղթողները:
Ծրագրի նպատակը տեխնոլոգիական և այլ ոլորտներում նորարարական գաղափարներ ունեցող թիմերին և ընկերություններին աջակցելն էր՝ ներդրումների իրականացման միջոցով: Մրցույթին, որպես գնահատող հանձնաժողով, ներկա են գտնվել Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տեղեկատվայնացման վարչության պետի տեղակալ, պետական տեղեկատվական միասնական համակարգի բաժնի պետ Արման Գալստյանը, ինչպես նաև հայկական ամենահայտնի ստարտափերի հիմնադիրները՝ «Մենյու Գրուպ» ընկերության հիմանդիր Վահան Քերոբյանը, «Զանգի» հավելվածի հիմանդիր Վահրամ Մարտիրոսյանը և «Նիկիտա մոբայլ»-ի հիմանդիր Արա Յաղջյանը:
«Ընտրված ստարափերը նոր ստեղծված ընկերություններ են կամ նույնիսկ չգրանցված՝ նախաձեռնող մարդկանց խմբեր, ովքեր նպատակ են հետապնդում ստեղծել և զարգացնել իրենց բիզնեսը նորարարական մտքերի և տեխնոլոգիաների հիման վրա»,- նշեց «Գլոբալ Կրեդիտ» վարկային կազմակերպության գործադիր տնօրեն Լուիզա Իգրանյանը,- «Արդեն իսկ հայտնի են մրցույթը հաղթահարած 2 թիմերը՝ “AR magic” և “Webex technologies”, որոնցից յուրաքանչյուրը 10մլն ՀՀ դրամի չափով ֆինանսական ներդրումի առաջարկ կստանա ներկայացրած գաղափարները կյանքի կոչելու համար»:
Հայտարարված մրցույթի համար ստացվել են հայտեր շուրջ 30 թիմերից, որոնցից 10-ը ապրիլի 28-ին հրավիրվել են կազմակերպության գրասենյակ՝ հանձնաժողովի անդամներին ներկայացնելու իրենց նախագծերին վերաբերող պրեզենտացիաները: Մրցույթի արդյունքում ընտրված 5 մասնակից թիմերն անցել են հաջորդ փուլ, որտեղ և ընտրվել են լավագույն 2 առաջարկները:
Կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում հանձնաժողովի բոլոր անդամներին, մրցույթի աշխատանքներին մասնակցելու համար: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար պարոն Վահան Մարտիրոսյանին՝ «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի նախաձեռնած մրցույթին ակտիվ աջակցություն ցուցաբերելու համար: