Ի՞նչ է Pay4me հարթակը
Pay4me.am -ը Հայաստանում առցանց վարկավորման եզակի ֆինանսական գործիք/հարթակ է, որը մանր և միջին առևտրային կետերին հնարավորություն է տալիս մատակարարներից ձեռք բերված ապրանքների դիմաց իրականացնել առցանց վճարում: Pay4me-ի հարթակն ունի շուրջօրյա (24/7 ռեժիմով) հասանելիություն (բջջային հեռախոսի և համակարգչի միջոցով):
Ո՞րն է ծրագրի նպատակը
Նպատակն է զարգացնել անկանխիկ վճարումները՝ նվազագույնի հասցնելով կանխիկի շրջանառությունը մատակարարի և առևտրային կետերի միջև:
Ինչպե՞ս է աշխատում Pay4me֊ն
• Առևտրի կետի աշխատակիցը մուտք է գործում Pay4me.am կայք
• Իր անհատական մուտքանվան և գաղտնաբառի միջոցով նույնականացվում է համակարգում
• Pay4me համակարգում առևտրային կետի աշխատակիցն ունենում է նախապես հաստատած սահմանաչափ մատակարարների հետ գործարքներ կատարելու համար
• Առևտրի կետի աշխատակիցը մատակարարների ցանկից ընտրում է մատակարարին, որի հետ ցանկանում է կատարել գործարք
• Ընտրում է մատակարարի առաքիչին և/կամ պատվերը ձևավորողին
• նշում է մատակարարից ձեռք բերվող ապրանքի դիմաց վճարվելիք գումարը, որը պետք է փոխանցվի մատակարարին
• Սեղմում է փոխանցել կոճակը
• Համակարգում գրանցված տվյալների ճշտությունը ստուգելուց հետո, գործարքը համարվում է կատարված
• Եվ՚ մատակարարը, և՚ առևտրի կետի աշխատակիցը ստանում են SMS, որտեղ նշվում է գործարքի բարեհաջող ավարտի վերաբերյալ
Վարկի տեսակը |
Վերականգնվող վարկային գիծ |
Վարկի արժույթը |
ՀՀ դրամ |
Տրամադրման տոկոսադրույքը |
18-24% |
Վարկի մարման ժամկետը |
12 ամիս՝ երկարաձգման պայմանով |
Վարկի մարման կարգը |
մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 10֊ը |
Ժամկետանց պարտավորությունների նկատմամբ օրական տույժ |
0.13% |
Վակի վերաբերյալ որոշման կայացում |
1 օր |