Նոյեմբերի 17-ին տեղի կունենա «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում
10. 09. 2015

Սույն թվականի նոյեմբերի 17-ին «NASDAQ OMX Armenia»  ֆոնդային բորսայում  տեղի կունենա  «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի  անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում

 

«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ»  ունիվերսալ վարկային կազմակերպությունը իր հաճախորդներին տարբեր ոլորտներում ֆինանսական ծառայություններ մատուցող, Հայաստանի ֆինանսական շուկայում   ակտիվ գործունեություն ծավալող և  աճի կայուն դինամիկա  ունեցող ընկերություններից մեկն է,որը  ակտիվների մեծությամբ մտնում է 5 խոշոր մասնավոր վարկային ընկերությունների մեջ:

«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը  ՀՀ ֆինանսական շուկայում գործող մասնավոր վարկային կազմակերպություններից առաջինն է, որն իր  ծառայությունների նկատմամբ աճող պահանջարկը բավարարելու նպատակով իրականացնում է պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում:  Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ինչպես ֆիզիկական անձինք, այնպես էլ  անհատ ձեռնարկատերերն  ու իրավաբանական անձինք: Այս կերպ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հնարավորություն է ընձեռում իրականացնել փոխշահավետ ներդրում  և առավել արդյունավետ տեղաբաշխել ֆինանսական միջոցները: Ընկերության պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցները օգտագործվելու են  ֆինանսական ծառայությունների ծավալների ընդլայնման, այդ թվում՝ նոր վարկատեսակների մշակման ու ներդրման, ինպես նաև կազմակերպության գործունեության աշխարհագրությունը մեծացնելու ուղղությամբ:

Ընկերությունը պարտատոմսերի տեղաբաշխումը իրականացնելու է  երկու արժույթով: Առաջին տրանշով կտեղաբաշխվի 10.000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս՝ 1,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, մեկ պարտատոմսի 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 9.5% տարեկան ֆիքսված տոկոսադրույքով և 24 ամիս շրջանառության ժամկետով: Երկրորդ տրանշով՝ կտեղաբաշխվի ևս 10,000 հատ  անվանական արժեկտրոնային պարտատոմս՝ 100,000,000 ՀՀ դրամ ծավալով, մեկ պարտատոմսի 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 15% տարեկան ֆիքսված տոկոսադրույքով և 12 ամիս շրջանառության ժամկետով:

Թողարկվող պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ ներդրումային ընկերության միջոցով: Այն հանդիսանում է ՀՀ ֆինանսական շուկայում ներդրումային ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից մեկը, որը նաև կիրականացնի տվյալ արժեթղթերի ամենօրյա գնանշումներ «NASDAQ OMX Armenia»  ֆոնդային բորսայում՝ պարտատոմսերի իրացվելիությունը ապահովելու նպատակով:

Ավելի մանրամասն տեղեկությունները նշված են ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցված թողարկման ազդագրում, որի հետ կարող եք ծանոթանալ հետևյալ  հղումով. http://globalcredit.am/files/Partatomser_azdagir/azdagir-2015.pdf