Տեղի ունեցավ Հայաստանի ու Արցախի կրթության և գիտության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության և Dasaran կրթական ծրագրի համատեղ իրականացրած «Նոր սերնդի դպրոց 2016-2017» վարկանիշավորման մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Մրցույթը հաղթած երկու դպրոցներին «Գլոբալ Կրեդիտ»-ը որպես մրցանակ տրամադրեց համակարգիչներ:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը, դպրոցի տնօրեններ, փոխտնօրեններ, ուսուցիչներ և այլք: