Առցանց, հարմարավետ, արագ վարկավորում «Գլոբալ Կրեդիտ»-ի կողմից
12. 08. 2016

Գործունեության առաջին օրվանից «Գլոբալ Կրեդիտը» առաջնորդվում է իր որդեգրած աշխատանքային ռազմավարությամբ, որում կարևոր դրույթ է մատչելի և որակյալ ծաառայությունների մատուցելը: Այդ ամենի շնորհիվ՝ մենք այսօր ունենք հավատարիմ հաճախորդներ, որոնք նախընտրում են մեր կազմակերպությունը՝ հատկապես գնահատելով մեր աշխատակիցների պրոֆեսիոնալ աշխատանքը:

2016թ. միտումներից ես գոհ եմ, քանի որ կարողացանք ամբողջությամբ լուծել մեր առջև դրված խնդիրը և շարժվել առաջ:

2016թ. սկզբին «Գլոբալ Կրեդիտը» իր ռազմավարության մեջ փոփոխություն կատարեց և որդեգրեց մատչելի վարկատեսակների՝ սպառողական վարկերի տրամադրման մատչելիության գործոնի զարգացման գաղափարը՝ ներդնելով «SMS վարկ» վարկատեսակը, որը իրականացվում է առցանց:

Առցանց վարկավորումն այսօր մեծ պահանջարկ ունի ժամանակակից աշխարհում, որի զարգացումներին մշտապես հետևում է «Գլոբալ Կրեդիտի» ղեկավարությունը՝ փորձելով անընդհատ կատարելագործել ՈՒՎԿ-ի աշխատանքը:

Ինչպես նշեցի, տարեսկզբին ներդրեցինք «SMS վարկ» վարկատեսակը, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին, ում շտապ գումար է անհրաժեշտ, առցանց լրացնելով մեր հայտը և ստանալով այն հաստատող հաղորդագրությունը՝ ստանալ այն: Խոսքը մինչև 150.000 ՀՀ դրամի մասին է, որը կարելի է ստանալ հայտը լրացնելուց հետո 30 րոպեների ընթացքում: Այն իսկապես հրաշալի հնարավորություն է, որը զերծ է պահում մարդկանց որևէ մեկից փոխառությամբ գումար խնդրելու ոչ այնքան հաճելի տարբերակից:

Հաճախորդները, ովքեր ցանկանում են օգտվել նշված վարկատեսակից, այցելում են ընկերության կայքէջ, լրացնում անհրաժեշտ գումարն ու ժամկետը և իրենց բջջային հեռախոսահամարը, որից հետո հեռախոսահամարին ստանում են հաղորդագրություն, որը պարունակում է գաղտնաբառ:

Գաղտնաբառը ստանալուց հետո, հաճախորդը լուսանկարահանում է իր բանկային քարտի դիմացի հատվածը և անձնագրի 4-5, և 6-7 էջերը: Արդեն ունենալով համապատասխան լուսանկարները, հաճախորդը այն բեռնում է կայքէջ: 30 րոպեների ընթացքում մեր մասնագետների կողմից քննվում է հայտը և համապատասխանելու դեպքում հաճախորդի էլ փոստին ուղարկվում է համապատասխան փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները, որոնց հետ ծանոթանալուց հետո հաճախորդը պատասխանում է իր հեռախոսահամարին ուղարկված գաղտնաբառով և որից հետո գումարը հաշված րոպեների ընթացքում ստանում է իր բանկային քարտի վրա:

«SMS վարկ» կարելի է ստանալ առավոտյան ժամը 9:00-ից մինչև 24:00, այսինքն՝ անգամ աշխատանքային օրվա ավարտից հետո, երբ բոլոր բանկերն ու վարկային կազմակերպությունները չեն աշխատում: Վարկատեսակի ժամկետը 45 օր է և նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր նախատեսում են աշխատավարձը ստանալուն պես մարել այն:

«Գլոբալ Կրեդիտը» հնարավորություն է տալիս իր հաճախորդներին առցանց դիմել ՈՒՎԿ-ին ևս մի քանի վարկատեսակների տրամադրման համար՝ բիզնեսվարկ, միկրովարկ, գումարային շտապօգնություն: Պարզապես դրանց դեպքում աշխատանքները մասամբ են իրականացվում առցանց: Այսինքն՝ հաճախորդը մեր կայքի համապատասխան բաժնում լրացնում է հայտը, ստանում մեր դրական պատասխանը և ներկայանում ՈՒՎԿ: Իհարկե, մենք աշխատում ենք անցում կատարել լիարժեք առցանց վարկավորման: Դա ժամանակի խնդիր է:

Քանի որ «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ն որդեգրել է աշխարհի զարգացումներին համընթաց առաջ նթանալու գաղափարախոսությունը և արագ ու որակյալ ծառայություններ մատուցելու սկզբունքը, աշնանը մենք հանդես կգանք բոլորովին նոր առցանց վարկավորման առաջարկով, որում մարդկային գործոնը բացառված կլինի: Այսինքն՝ մեր հաճախորդները առցանց կդիմեն մեզ և կստանան վարկ՝ առանց մեր աշխատակիցների միջամտության և ՈՒՎԿ ներկայանալու անհրաժեշտության: Ներկայումս աշխատանքները բուռն ընթացքի մեջ են: