
Global Credit-ը շարունակում է ընդլայնել իր ֆինտեք լուծումների շարքը և ներկայացնում է Pay4Me-ն՝ նոր թվային հարթակ, որը ստեղծվել է մատակարարների և առևտրի կետերի միջև համագործակցությունը պարզեցնելու, բիզնես գործընթացներն արագացնելու և աճի նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով։
Հայաստանում գործող փոքր և միջին բիզնեսները հաճախ բախվում են շրջանառու միջոցների պակասի, վճարումների ուշացման և դրամական հոսքերի կառավարման խնդիրների, որոնք կարող են սահմանափակել բիզնեսի աճն ու զարգացման հնարավորությունները։ Pay4Me-ն մշակվել է հենց այս մարտահրավերներին արդյունավետ լուծում առաջարկելու նպատակով։
Pay4Me-ն ճկուն ֆինանսավորման և անկանխիկ վճարումների իրականացման հարթակ է, որն օգնում է բիզնեսներին հաղթահարել առօրյա գործառնական մարտահրավերները։ Հարթակը միավորում է մատակարարներին և սպառողներին (առևտրի կետերին) մեկ էկոհամակարգում՝ ապրանքների մատակարարման և վճարման գործընթացները դարձնելով ավելի պարզ և արագ ։ Շատ մատակարարներ բախվում են վճարումների հավաքագրման և դրամական հոսքերի ուշացման խնդիրների, մինչդեռ առևտրի կետերը հաճախ դժվարություններ են ունենում բիզնեսի անընդհատ գործունեությունն ապահովելու և ապրանքների ժամանակին համալրման հարցում։
Pay4Me-ն առաջարկում է գործնական լուծում երկու կողմի համար։
Մատակարարները կարող են՝
- ստանալ վճարումն անմիջապես առաքումից հետո,
- բացառել առաքիչների միջոցով կանխիկ գումարի հավաքագրումը,
- ավելացնել վաճառքների ծավալը՝ ընդունելով լրացուցիչ պատվերներ,
Միաժամանակ, առևտրի կետերը կարող են՝
- համալրել ապրանքները կանխիկի պակասի դեպքում,
- ապահովել բիզնեսի անընդհատ գործունեությունը,
- ավելացնել շրջանառությունն ու եկամուտը
- ստանալ մինչև 1,000,000 ՀՀ դրամ վերականգնվող վարկային գիծ՝ առանց գրավի կամ այլ ապահովվածության պահանջի
Հարթակն առաջարկում է ամբողջությամբ թվային end-to-end workflow, որի շրջանակում բոլոր փուլերը՝ հաստատումից մինչև վճարում, իրականացվում են մեկ ավտոմատացված գործընթացի միջոցով՝ առանց թղթաբանության։
Pay4Me-ի միջոցով հասանելի է մինչև 1,000,000 ՀՀ դրամ սահմանաչափով վերականգնվող վարկային գիծ, իսկ ֆինանսավորումն իրականացվում է ամբողջությամբ անկանխիկ եղանակով․ վարկի գումարը հաճախորդի անունից անմիջապես փոխանցվում է վերջինիս կողմից ընտրված մատակարարին` ապահովելով արագ, անվտանգ և թափանցիկ գործարքներ։
Գործընթացը պարզ է և արագ․
1. Առևտրի կետը գրանցվում է Pay4Me հարթակում,
2. Մատակարարը դուրս է գրում էլեկտրոնային հաշիվ,
3. Առևտրի կետը Pay4me հարթակով կատարում է վճարումը մատակարարին
«Global Credit-ում մենք շարունակաբար աշխատում ենք ստեղծել նորարարական լուծումներ, որոնք արձագանքում են բիզնեսի իրական կարիքներին։ Pay4Me-ն պարզապես վճարային հարթակ չէ․ այն գործիք է, որը նախատեսված է բիզնեսի անընդհատությունը պահպանելու, արդյունավետությունը բարձրացնելու և աճի նոր հնարավորություններ ստեղծելու համար», - նշում Ընկերության Գործադիր տնօրենի տեղակալ Արամ Ղուկասյանը։
Pay4Me-ն Global Credit-ի թվային էկոհամակարգի հերթական քայլն է, որի նպատակն է բիզնեսներին առաջարկել ոչ միայն ֆինանսավորում, այլև ժամանակակից թվային գործիքներ՝ գործընկերային հարաբերությունների, վաճառքների և դրամական հոսքերի ավելի արդյունավետ կառավարման համար։
Pay4Me. 1 լուծում 2 բիզնեսի համար։




