Նոր պորդուկտ՝ «ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՎԱՐԿ»
15. 06. 2026

renovation loan by global credit

«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» -ը ներկայացնում է նոր պրոդուկտ՝ Վերանորոգման վարկ, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին իրականացնել իրենց բնակարանի կամ տան վերանորոգումն ու կահավորումը։ Հաշվի առնելով բնակարանների վերանորոգման և կահավորման աճող պահանջարկը՝ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ»-ը մշակել է այս լուծումը՝ հաճախորդներին արագ, մատչելի և ճկուն ֆինանսավորման հնարավորություն տրամադրելու նպատակով։

Այս պրոդուկտի շրջանակում հաճախորդները կարող են «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ»-ի գործընկեր կազմակերպություններից ձեռք բերել վերանորոգման համար անհրաժեշտ նյութեր, կահույք, սանտեխնիկա, լուսավորության համակարգեր, կենցաղային և այլ պարագաներ՝ օգտվելով 15% փաստացի տարեկան տոկոսադրույքով վարկավորումից։ Վարկի գումարը կազմում է 500,000-ից մինչև 10,000,000 ՀՀ դրամ, իսկ մարման ժամկետը` մինչև 120 ամիս։ Տրամադրվում է արդեն իսկ գործող հիփոթեքային վարկ ունեցող անձանց և վարկից կարող են օգտվել անգամ այն դեպքում, երբ գույքը դեռ հանձնված չէ շահագործման, կամ եթե հաճախորդն արդեն ունի վերանորոգման՝ գործող այլ վարկ:

Վարկավորումն ամբողջությամբ առցանց է, հեշտ, առանց որևէ թղթաբանության և տևում է մի քանի րոպե:

Բացի ֆինանսավորման մատչելի պայմաններից, հաճախորդները կստանան նաև հատուկ զեղչեր գործընկեր խանութ-սրահներում, որոնք հասանելի կլինեն բացառապես այս պրոդուկտից օգտվողների համար։

Վերանորոգման վարկի համար դիմել կարելի է գործընկեր խանութ-սրահներում կամ առցանց՝ մի քանի րոպեում ստանալով ֆինանսավորման որոշում։ Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ»-ի պաշտոնական հարթակներում։