Հաշվի առնելով նախորդ տարվա հաջող փորձը,՛՛ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ՛՛ ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն ՛՛ՌԵՆԵՍԱ՛՛ ներդրումային ընկերության հետ համագործակցության շրջանակում, այս տարի ևս իրականացնում է ստարտափների ֆինանանսավորման ծրագիրը, որի նպատակն է մատչելի վարկավորման և վենչուրային կապիտալ ներդրումների իրականացման միջոցով աջակցել տեխնոլոգիական և այլ ոլորտներում նորարարական գաղափարներ ունեցող թիմերին/ ընկերություններին կյանքի կոչելու իրենց գաղափարները՝ դարձնելով դրանք եկամտաբեր բիզնես:
Նորարարական գաղափարներով զինված բոլոր թիմերը/ ընկերությունները հրավիրվում են մասնակցելու 2018թ. մայիսի 17-ից մեկնարկող ՛՛ԳԼՈԲԱԼ ՍՏԱՐՏԱՓ՛՛ մրցույթին, որի ընթացքում ՏՀՏ (ծրագրային ապահովում, ինտերնետ, թվային մեդիա, մոբայլ տեխնոլոգիաներ), ճարտարագիտության (սարքավորումներ, ծրագրային ապահովում և էլեկտրոնիկա), մաքուր տեխնոլոգիաների, տուրիզմի և այլ ոլորտներում նորարարություն առաջարկող և մրցութային հանձնաժողովի կողմից ընտրվող մասնակիցները կստանան համապատասխան աջակցություն ՛՛ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ՛՛ ՈւՎԿ ՓԲԸ և ՛՛ՌԵՆԵՍԱ՛՛ ՓԲԸ կողմից համապատասխանաբար մատչելի վարկի և/կամ կապիտալ ներդրման տեսքով:
Ինչպե՞ս դիմել.
Շահագրգիռ բոլոր ստարտափ ընկերությունները կարող են դիմել լրացնելով ստորև ներկայացված դիմում-հայտը, բյուջեն և այլ փաստաթղթերը` ներբեռնելով դրանք և ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին: Ստարտափ գաղափարների ընդհանուր նկարագիրը անհրաժեշտ է տրամադրել նաև PowerPoint սլայդերի ֆորմատով: