Աջակցության ծրագիր
01. 06. 2020

Հարգելի Հաճախորդներ, ունենք Ձեզ համար լավ նորություն: Մարտ, ապրիլ,մայիս և հունիս ամիսների ընթացքում Ձեր չկատարած պարտավորությունների բեռը թեթևացնելու համար, մեկնարկում ենք մեր Աջակցության ծրագիրը, որպեսզի չունենաք ժամկետանց պարտավորություններ, տույժեր և չվատթարացնեք վարկային պատմությունը:

  • Ծրագրի պայմանները

Աջակցության գումարը տրամադրվում է առանց տոկոսադրույքի, առանց սպասարկման վճարի և Ձեր կողմից ենթակա է մարման 1 տարվա ընթացքում՝ հավասար ամսական վճարումներով:

  • Գումարի տրամադրման նպատակը

Գումարը ավտոմատ կերպով ուղղվելու է գործող վարկի գծով արտակարգ դրության ընթացքում ձևավորված պարտավորության մարմանը:

  • Ինչպե՞ս դիմել և ինչպե՞ս է տրամադրվում

Ձեզ ուղարկված հաղորդագրության մեջ առկա է հղում, որի վրա սեղմելուց հետո բացվող էջում մուտքագրում եք անձը հաստատող տվյալները, տեղեկանում եք Ձեր պարտավորության չափի վերաբերյալ և շարունակում քայլերի հերթականությունը:

  • Ինչու՞ է կնքվում նոր պայմանագրի «Աջակցություն» ծրագրից օգտվելու դեպքում

Ծրագրից օգտվելու դեպքում կնքվում է նոր պայմանագիր, քանի որ այս վարկը տրամադրվում է առանց տոկոսադրույքի և առանց սպասարկման վճարների՝ ի տարբերություն Ձեր արդեն իսկ սպասարկվող վարկի:

 

ՇՏԱՊԵՔ ՕԳՏՎԵԼ ԾՐԱԳՐԻՑ, ՔԱՆԻ ՈՐ ԱՅՆ ԳՈՐԾՈՒՄ Է ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍԻ 20-Ը


Քայլերի հերթականությունը՝