Յուրաքանչյուր տարի Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Գլոբալ Կրեդիտ վարկային կազմակերպությունը փորձում է իր փոքրիկ ներդրումն ունենալ երեխաների առօրյան գունազարդելու հարցում:
Այս տարի կազմակերպությունն անակնկալ մատուցեց Դավթաշեն վարչական շրջանի N58 մանկապարտեզին՝ նվիրելով մարզական գույք մարզասրահի համար և մի շարք նվերներ երեխաներին:
Թող բոլոր երեխաներն ունենան անհոգ, լուսավոր և հեքիաթային մանկություն: Շնորհավոր Հունիսի 1: