Գլոբալ Կրեդիտն անց է կացնում մարքեթինգային ընկերության ընտրության մրցույթ:
Կազմակերպությունը նպատակադրված է 2021թ-ին դառնալ օնլայն ֆինանսավորման առաջին օգնականը և փնտրում է մարքեթինգային ընկերություն, որը կյանքի կկոչի կազմակերպության տեսլականը:
Ստորև ներկայացնում ենք մարքեթինգային ընկերության գործունեության ոլորտները․
- Բրենդի առաջխաղացում
- Թվային մարքեթինգ
- Վաճառքի ուղղվածություն
- PR
Ընտրությունն անց է կացվելու երկու փուլով:
Առաջին փուլում մարքեթինգային ընկերությունների կողմից պետք է ներկայացվեն․
- Պորտֆոլիո
- Թվային մարքեթինգի զեկույց՝ ամենահաջողված օնլայն արշավներից
- Մարքեթինգային այլ ալիքի զեկույց, որն արտացոլում է ձեռնարկված արշավի արդյունավետությունը
Առաջին փուլը հաղթահարած ընկերություններին կտրամադրվի բրիֆ, TOR և այլ տվյալներ, որոնց ուսումնասիրության հիման վրա կկարողանան պատրաստվել երկրորդ փուլի համար:
Հայտերն ընդունվում են [email protected] էլեկտրոնային հասցեով մինչև 08․04․2021թ․:
Մանրամասների համար կարող եք զանգահարել 011700100:
Շնորհակալություն ենք հայտնում մեր հրավերն ընդունելու համար
«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ