«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ Գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյանն ամփոփել է 2022 թվականը՝ ներկայացնելով անցած տարվա արդյունքներն ու սպասվող ծրագրերը:
-Գլոբալ Կրեդիտն ակտիվ գործունեություն է ծավալում ու մեծ քայլերով առաջ գնում: Որո՞նք եք համարում այս տարվա կարևորագույն ձեռքբերումները
-Ինքներս մեզ համար մի քանի նպատակակետեր էինք սահմանել ու հենց տարեսկզբից ձեռնամուխ եղանք դրանց իրականացմանը: Բազմիցս նշել եմ, որ մեր կազմակերպության առաջնային նպատակն է հաճախորդների համար հարմար և արագ սպասարկում իրականացնելը: Օնլայն վարկավորման հարթակի համար գործարկեցինք Cashme հավելվածը՝ որպես ավելի պարզ ու դյուրին վարկավորում իրականացնող ու վարկի սպասարկման ընթացքին հետևելու համար հարմար գործիք: Ներդրեցինք Գլոբալ Կրեդիտի օնլայն դիմումների ծրագիրը, որի շնորհիվ մեր հաճախորդները խնայում են իրենց ժամանակը և ցանկացած դիմում/պահանջ կարողանում են ներկայացնել օնլայն տարբերակով:
-Օնլայն հարթակում նորամուծություններից զատ՝ օֆլայն հարթակում ի՞նչ գործունեություն եք ծավալել
-Ամենակարևորը համարում ենք մարդասիրական և սոցիալական պատասխանատվության մասը: Ինչպես և նախորդ տարի, այս տարի ևս իրականացրել ենք աջակցությունների ծրագրեր, որոնք նպաստում են մեր հաճախորդների կենսամակարդակի բարելավմանը:
Սկիզբ դրեցինք Global Talks սեմինարների շարքին, որի միջոցով հնարավորություն ենք ընձեռում ֆինանսական ոլորտով հետաքրքրված ուսանողներին անվճար հիմունքով մասնակցել սեմինարներին և ծանոթանալ ոլորտի նորամուծություններին: Հատկապես ուշադրություն ենք դարձնում նեղ մասնագիտական ոլորտներին, որոնք այդքան էլ շատ տարածված չեն, բայց պահանջարկն օր օրի ավելանում է: 2023թ-ին մի քանի հետաքրքիր սեմինար ու փորձի փոխանակման նախագծեր ունենք:
-Այս տարվա ռազմավարական ծրագրերը, ինչպես հասկացանք, իրականացրել եք: Ի՞նչ կասեք 2023-ի վերաբերյալ
-Իմ բոլոր հարցազրույցներում նշում եմ, որ նախապես չենք բացում փակագծերն ու միշտ աշխատանքի արդյունք ենք ցույց տալիս: Ամբողջապես թվայնացումն ու ֆինտեխի վերափոխվելը շարունակում է մնալ մեր առաջնային նպատակը: Աշխատում ենք այն ուղղությամբ, որ Cashme հավելվածի օգտատերերին նոր հնարավորություններ ընձեռենք և այն ընկեր լինի իրենց առօրյա կյանքում: Հետաքրքիր նոր համագործակցություններ սպասեք: Արդեն իսկ ունենք նոր համագործակցություն առողջապահության ոլորտում, որի մասին մանրամասները կիմանաք շատ շուտով:
Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ բոլորիս լավ աշխատանքային տարի մաղթել: Թող կյանքի կոչվեն բոլոր հետաքրքիր գաղափարներն ու նպատակները: