Սեպտեմբերի 14-ին նշվելու է արդեն ավանդույթ դարձած ամենամյա ամենաերաժշտական տոնը Շառլ Ազնավուրի անվան հրապարակում և այս տարի միջոցառման գլխավոր հովանավոր է հանդիսանում Գլոբալ Կրեդիտը: Այս տարի ևս հնչելու է կենդանի երաժշտություն սիրված ու ճանաչված երգիչների, բենդերի կատարմամբ:
Հատուկ հյուր՝ Թոմաս Նեվերգրին / Tomas N'evergreen
Միջոցառման մուտքն ազատ է։
Եթե այցելուն ցանկանում է օգտվել մասնակից ալկոհոլային խմիչքմերի տաղավարներից, ապա պետք է ձեռք բերի 3000 ՀՀ դրամ արժողությամբ համտեսման փաթեթը, որն իր մեջ ներառում է
- ապակե գինու բաժակ
- կտորե պատյան
- 1 կտրոն ալկոհոլային խմիչքի համար
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ՝
Տեղադրված է լինելու մեծ բեմ Շառլ Ազնավուրի հրապարակի կենտրոնում։
Բեմի վրա 16:00-ից մինչև 18:40 ելույթ կունենան DJ-ները, ժամը 18:40-ից կսկսվի համերգային հատվածը՝ 6 լոկալ արտիստների մասնակցությամբ։
Երեկոյի արտիստներն են՝
- Գարիկ Պապոյան և Սոնա Ռուբենյան (Garik Papoyan & Sona Rubenyan),
- Սրբուկ (Srbuk),
- Արամ MP3 (Aram MP3),
- Kami Friends Project ,
- Dialog Project
- Tomas N'evergreen