Երևանի գարնանային վազք
01. 05. 2019

Ապրիլի 28-ին տեղի ունեցավ Երևան Գարնանային Վազք բարեգործական միջոցառումը, որի գլխավոր հովանավոր էր հանդիսանում Գլոբալ Կրեդիտը: Երևան Գարնանային վազքը բացառապես բարեգործական միջոցառում է. որը միտված է ողջ հասույթը տրամադրել օգնելու ուղեղի կաթված ունեցող երեխաներին, աջակցել առողջ ապրելակերպի զարգացմանը Հայաստանում, նպաստել Հայաստանում սպորտային տուրիզմի առաջխաղացմանը: