Հիմնադրումից ի վեր ընկերությունն ավանդական վարկային կազմակերպությունից դարձել է նորարարական ֆինանսական տեխնոլոգիաների առաջատար՝ այժմ իր ծառայությունների 90%-ն առաջարկելով առցանց հարթակում:
Banks.am-ի հարցազրույցը «Գլոբալ Կրեդիտ»-ի Գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյանի հետ:
-Շնորհավորում ենք «Գլոբալ Կրեդիտ»-ին իր 15-ամյակի կապակցությամբ: Ինչպե՞ս է փոխվել ընկերությունն իր հիմնադրման օրվանից
- Շնորհակալություն: 2009 թվականին «Գլոբալ Կրեդիտ»-ը նպատակ ուներ պարզեցնել և ընդլայնել վարկային հասանելիությունը Հայաստանի բնակչության համար, իսկ այսօր ընկերությունը տրամադրում է լայնածավալ ֆինանսական ծառայություններ՝ առաջադեմ ֆինանսական լուծումների միջոցով: Տարիների ընթացքում մենք ընդունեցինք թվային վերափոխումը և այսօր մեզ տեսնում ենք որպես fintech ոլորտի ներկայացուցիչ: Մեր վարկային ծառայությունների 90%-ը արդեն հասանելի է առցանց, և մենք մեծ ներդրումներ ենք կատարել՝ ստեղծելով արագ և հեշտ սպասարկում մեր հաճախորդների համար:
- Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված «Գլոբալ Կրեդիտ»-ի հաջողությունն այս տարիների ընթացքում:
- Մեր հաջողությունը պայմանավորված է շուկայի փոփոխություններին ադապտացվելու ունակությամբ և նորարարության նկատմամբ մեր հավատարմությամբ: Մենք միշտ ձգտել ենք հասկանալ մեր հաճախորդների կարիքները և առաջարկել հարմարավետ ու հասանելի լուծումներ․ հաճախ անգամ ժամանակից շուտ անելով նորարարությունը (ծիծաղում է): Անկասկած, այս ամենը հնարավոր է դարձել մեր նվիրված թիմի շնորհիվ:
- Ի՞նչ ձեռքբերումներով եք առավել հպարտանում:
- Մեզ համար կարևորագույն ձեռքբերումներից մեկը մեր ամբողջովին առցանց վարկային գործընթացի գործարկումն էր ու բջջային հավելվածի ստեղծումը: Սա մեծ քայլ էր մեզ համար: Հպարտ եմ մեր թիմով․ տարիների ընթացքում ոչ միայն մեր շուրջ ենք համախմբել հմուտ մասնագետների, այլև ինքներս ենք փորձառնություն տվել սկսնակ մասնագետներին, որոնք հիմա մեր թիմի անբաժան մասն են:
- Ինչպե՞ս է «Գլոբալ Կրեդիտ»-ը պատրաստվում ապագային:
- Ապագայի տեսլականը կենտրոնացած է մեր թվային ծառայությունների շարունակական բարելավման, նոր ֆինանսական տեխնոլոգիաների ուսումնասիրության և ներդրման վրա: Մենք նաև ծրագրում ենք ավելացնել մեր ծառայությունների բազմազանությունը՝ բավարարելու հաճախորդների փոփոխվող կարիքները: Սոցիալական պատասխանատվությունը մեզ համար ամենակարևորն է, ուստի ակտիվորեն աշխատում ենք ավելի կանաչ ֆինանսավորման հնարավորություններ ինտեգրելու ուղղության վրա:
Ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել մեր հաճախորդներին իրենց երկարատև վստահության և հավատարմության համար․ դա մեր աճի և հաջողության հիմքն է հանդիսացել: Մեր անհավանական թիմին ցանկանում եմ հայտնել շնորհակալություն նվիրված աշխատանքի համար. դուք այս ընկերության հիմնասյունն եք: Միասին մենք կառուցել ենք մի բան, որն իսկապես առանձնահատուկ է, և ես մեծ ակնկալիքներ ունեմ առաջիկա 15 տարիներից: