«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ՝ ISO/IEC 27001 տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ներդրման գործընթացի շրջանակներում արտաքին աուդիտի ծառայությունների մատուցման համար։
Մրցույթի նպատակը
Ընտրված կազմակերպությունը պետք է իրականացնի արտաքին աուդիտ՝ գնահատելու կազմակերպության տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի համապատասխանությունը ISO/IEC 27001 ստանդարտի պահանջներին, բացահայտելու անհամապատասխանությունները, գնահատելու ռիսկերը և ներկայացնելու համապատասխան առաջարկություններ՝ համակարգի արդյունավետ ներդրման և հետագա սերտիֆիկացման գործընթացի ապահովման նպատակով։
Ծառայությունների շրջանակը
Մատակարարը պետք է ապահովի՝
- Կազմակերպության գործող գործընթացների և փաստաթղթերի ուսումնասիրություն,
- ISO/IEC 27001 ստանդարտի պահանջներին համապատասխանության գնահատում,
- Անհամապատասխանությունների և բարելավման հնարավորությունների բացահայտում,
- Աուդիտի արդյունքների վերաբերյալ հաշվետվության ներկայացում,
- Խորհրդատվական առաջարկությունների տրամադրում՝ հայտնաբերված խնդիրների վերացման ուղղությամբ,
- Ի հավելումն վերոնշյալ ծառայությունների, Մասնակիցը իր ցանկությամբ կարող է առաջարկել նաև աջակցություն ISO/IEC 27001 ստանդարտի հավաստագրման բուն գործընթացում (Համագործակցության հաստատում հավաստագրում իրականացնող կազմակերպության հետ, հավաստագրման գործընթացի կազմակերպում և ուղղորդում)՝ դրա մասին հայտի մեջ հատուկ նշում կատարելով և առանձին նշելով տվյալ հավելյալ ծառայության արժեքը:
Մասնակիցներին ներկայացվող պահանջներ
Մրցույթին կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք՝
- Ունեն ISO/IEC 27001 ոլորտում աուդիտների կամ խորհրդատվական ծառայությունների իրականացման փորձ,
- Ունեն առնվազն 5 տարվա փորձ կառավարման համակարգերի ներդրման և կազմակերպությունների խորհրդատվության ոլորտում։
- Համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ, ներառյալ՝ ISO/IEC 27001 Lead Implementer և/կամ Lead Auditor հավաստագրում ունեցող փորձագետներ։
- Առավելություն կտրվի այն ընկերություններին, որոնք կարող են ապահովել տեղում խորհրդատվություն և օպերատիվ աջակցություն Հայաստանի Հանրապետությունում գործող կամ մշտական տեղական ներկայություն ունեցող ընկերություններին։
Առևտրային առաջարկում ներկայացվող տեղեկատվություն
- Մասնակիցները պետք է ներկայացնեն՝
- Կազմակերպության համառոտ նկարագիրը,
- Նմանատիպ աշխատանքների փորձը,
- Ներգրավվող մասնագետների տվյալները և որակավորումները,
- Աշխատանքների իրականացման մեթոդաբանությունը և ժամանակացույցը,
- Ֆինանսական առաջարկը (առանց և ներառյալ ԱԱՀ),
- Առաջարկի վավերականության ժամկետը։
Առաջարկների ներկայացման վերջնաժամկետ
Առաջարկները պետք է ներկայացվեն մինչև 30.06.2026թ. ժամը 16:00
հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]




