ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ -ն հայտարարում է մրցույթ 2022թվականի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելու նպատակով ։
Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթի չափանիշները
Աուդիտորները մրցութային առաջարկությունները պետք է ներկայացնեն սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով:
Մրցութային առաջարկների գնահատման ֆինանսական չափանիշը աուդիտորական ծառայության արժեքն է ՀՀ դրամով /բոլոր կիրառելի հարկերը և այլ ծախսերը ներառյալ/, իսկ տեխնիկական չափանիշները հետևյալն են`
- աուդիտորի ՀՀ-ում ճանաչվածության աստիճանը (հեղինակությունը) և միջազգային ճանաչումը (հեղինակությունը)
- աուդիտորի աշխատանքային փորձը
- աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակը
- աուդիտորական ստուգման իրականացման մեթոդները
- աուդիտի անցկացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները
- աուդիտի ընդգրկման բնագավառները:
Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն նաև իրենց ընկերության կանոնադրությունը, աուդիտորական գործունեություն իրականացնելու թույլտվությունը, օրենքով սահմանված կարգով հաստատված վերջին ֆինանսական հաշվետվությունը:
Աուդիտորների կողմից վերոնշյալ մրցութային առաջարկները պետք է ներկայացվեն հետևյալ ժամանակահատվածներից յուրաքանչյուրի համար առանձին.
- 2022 թվականի համար,
- 2022 և 2023 թվականների համար,
Աուդիտի ընդգրկման բնագավառներն են` Բանկի հաշվապահական հաշվեկշիռը, հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքները, սեփական կապիտալում փոփոխությունների, դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները և ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները:
Աուդիտը պետք է իրականացվի ՀՀ նորմատիվ իրավական ակտերով սահմանված Աուդիտի ստանդարտներին, հաշվապահների միջազգային ֆեդերացիայի կողմից հրատարակված աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող և սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին համապատասխանող աուդիտորական կազմակերպությունները կարող են մինչև հոկտեմբերի 20-ը (ներառյալ) առաջարկությունների փաթեթի ծրարը ներկայացնել ընկերություն։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել` 011700100 ,011700200, ինչպես նաև գրել՝ [email protected]: